«Հասկեր հավաքողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{վիքիֆիկացում}}
{{Տեղեկաքարտ նկար}}
'''Հասկեր հավաքողները''' (ֆր. Des glaneuses) — [[բարբիզոնյանԲարբիզոնյան դպրոց]] դպրոցըը ներկայացնող ֆրանսիացի նկարիչ [[Ժան Ֆրանսուա Միլլե]]ի նկարը:
 
Գյուղական կյանքը [[Ժան Ֆրանսուա Միլլե|Միլլե]]ի ամենասիրելի թեմաներից մեկն էր, և այս կտավը դարձավ հասկեր հավաքողների թեմայի վրա տասնամյա աշխատանքի բարձրակետը: Լուսաբացին հավաքողներին թույլատրվում էր անցնել դաշտերով և ժողովել հնձիչների թողած հասկերը: Այս կտավում նկարիչը պատկերել է հավաքողներից երեքին, որոնք խոր խոնարհումով կռացել են գետնին, քանի որ միայն այդպես է հաջողվում ձեռքն առնել հունձից մնացած հասկերը: Նրանց միջոցով Միլլեն ցույց է տվել ծանր գործողության երեք փուլերը, որոնք կանայք պետք է անդադար կրկնեին. թեքվել, ընտրել ընդավոր հասկերը և նորից շտկվել: Կանանց ձեռքերի փոքր խրձերը հակադրվում են հետին պլանում երևացող առատ բերքին: Այնտեղ դեզեր են, ցորենի կապուկներ, սայլ և աշխատանքով զբաղված մի խումբ հնձվորներ: