«Հասկեր հավաքողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4.
'''Հասկեր հավաքողները''' (ֆր. Des glaneuses) — [[բարբիզոնյան]] դպրոցը ներկայացնող ֆրանսիացի նկարիչ [[Ժան Ֆրանսուա Միլլե]]ի նկարը:
 
Գյուղական կյանքը [[Ժան Ֆրանսուա Միլլե|Միլլե]]ի ամենասիրելի թեմաներից մեկն էր, և այս կտավը դարձավ հասկեր հավաքողների թեմայի վրա տասնամյա աշխատանքի բարձրակետը: Լուսաբացին հավաքողներին թույլատրվում էր անցնել դաշտերով և ժողովել հնձիչների թողած հասկերը: Այս կտավում նկարիչը պատկերել է հավաքողներից երեքին, որոնք խոր խոնարհումով կռացել են գետնին, քանի որ միայն այդպես է հաջողվում ձեռքն առնել հունձից մնացած հասկերը: Նրանց միջոցով Միլլեն ցույց է տվել ծանր գործողության երեք փուլերը, որոնք կանայք պետք է անդադար կրկնեին. թեքվել, ընտրել ընդավոր հասկերը և նորից շտկվել: Կանանց ձեռքերի փոքր խրձերը հակադրվում են հետին պլանում երևացող առատ բերքին: Այնտեղ դեզեր են, ցորենի կապուկներ, սայլ և աշխատանքով զբաղված մի խումբ հնձվորներ:
 
Նկարիչը կարողացել է ճշգրտորեն հաղորդել շինականների աշխատանքի ողջ ծանրությունը, նրանց չքավորությունը և խոնարհությունը: Այնուհանդերձ, ստեղծագործությունը արժանացել է հանրության ու քննադատների տարբեր գնահատականների, ինչը Միլլեին ստիպել է ժամանակավորապես անդրադառնալ գեղջկական կյանքի ավելի բանաստեղծական կողմերին:
Տող 17.
[[Կատեգորիա:1857 նկարներ]]
[[Կատեգորիա:Նկարներ Օրսե թանգարանի հավաքածուից]]
[[Կատեգորիա:Ժան Ֆրանսուա Միլլեի նկարներ]]