Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
[[Պատկեր:Canada-satellite.jpg|thumb|Կանադայի պատկերը արբանյակից։|250x250փքս]]
[[Պատկեր:Moraine Lake-Banff NP.JPG|մինի|[[Բանֆ ազգային պարկ]] [[Ալբերտա]]յում|250x250փքս]]
Կանադան զբաղեցնում է [[Հյուսիսային Ամերիկա]]յի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի [[ԱՄՆ]]-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում ([[Ալյասկա]]յի և [[Յուկոն (Կանադայի տարածք)|Յուկոն]]ի միջև) և ձգվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ից դեպի արևելք մինչև [[Խաղաղ օվկիանոս]]՝ արևմուտքում և մինչև [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]՝ երկրի հյուսիսում<ref name=cia>{{cite web |publisher= CIA |url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ca.html|title=Canada |work=World Factbook |date=May 16, 2006 |accessdate=May 23, 2011}}</ref>։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով<ref name="Կ">[http://www.alivecanada.org/interesnye-fakty-o-kanade.html&#x20;Канада,&#x20;какой&#x20;мы&#x20;её&#x20;любим ]</ref>։ Այն ծովային սահման ունի նաև [[Ֆրանսիա]]յի ([[Սեն Պիեռ և Միքելոն]]) և [[Դանիա]]յի ([[Գրենլանդիա]]) հետ։ [[1925]] թվականից Կանադային է պատկանում [[Արկտիկա]]յի մի մասը<ref name="cia"/> ([[աշխարհագրական կոորդինատներ]]ն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚<ref>{{cite book|author=Niels West|title=Marine Affairs Dictionary: Terms, Concepts, Laws, Court Cases, and International Conventions and Agreements|url=https://books.google.comam/books?id=wd2pbRxuW0QC&pg=PA31|year=2004|publisher=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-30421-7|page=31}}</ref>), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է [[Ալերտ]]ում ([[Նունավուտ]]), [[Էլսմիր]] կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև [[Կանադայի զինված ուժեր]]ի ռազմաբազան ([[Հյուսիսային բևեռ]]ից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)<ref>{{cite book|title=Canadian Geographic|year=2008|publisher=Royal Canadian Geographical Society|page=20}}</ref>։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնությունից]] հետո<ref name="Հ">{{cite web | url=http://takearest.ru/canada | title=Интересные факты Канады | accessdate=11 Հունիս 2016}}</ref>։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում<ref name="Battram2010da">{{cite book|author=Robert A. Battram|title=Canada in Crisis: An Agenda for Survival of the Nation|url=https://books.google.comam/books?id=pBc9349sw4QC&pg=PA1|year=2010|publisher=Trafford Publishing|isbn=978-1-4269-3393-6|page=1}}</ref>։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և [[հավերժական սառցույթ]]ով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/pub/11-402-x/2012000/chap/geo/geo-eng.htm|title=Geography|website=www.statcan.gc.ca|access-date=2016-03-04}}</ref>։ Ի հավելումն, [[ԱՄՆ]]-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը<ref>{{cite web |publisher= International Boundary Commission |url=http://www.internationalboundarycommission.org/boundary.html |title=The Boundary |year=1985|accessdate=May 17, 2012}}</ref>։
 
Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը [[Քվեբեկ]]-[[Վինձոր]] միջանցքն է, որը գտնվում է [[Սուրբ Լավրենտիոս]] գետի հարթավայրային ափերի երկայնքով և [[Մեծ Լճեր]]ի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է [[Կանադական վահան]]ը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ<ref name="Battram2010da"/>։
== Քաղաքական համակարգ ==
[[Պատկեր:Canadian parliament MAM.JPG|thumb|[[Պառլամենտական բլուր]]ը Կանադայի մայրաքաղաքում՝ [[Օտտավա]]յում|250x250փքս]]
Կանադան [[սահմանադրական միապետություն]] է, որը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմքն է<ref>{{Cite journal| author=Queen Victoria|date=March 29, 1867| title=Constitution Act, 1867: Preamble| publisher=Queen's Printer| url=http://www.solon.org/Constitutions/Canada/English/ca_1867.html |accessdate=May 23, 2011}}</ref><ref>{{Cite news| last=Smith| first=David E| title=The Crown and the Constitution: Sustaining Democracy?| periodical=The Crown in Canada: Present Realities and Future Options| page=6| publisher=Queen's University| date=June 10, 2010| url=http://www.queensu.ca/iigr/conf/ConferenceOnTheCrown/CrownConferencePapers/The_Crown_and_the_Constitutio1.pdf| archiveurl=http://www.webcitation.org/5qXvz463C| archivedate=June 17, 2010|accessdate=May 23, 2011}}</ref><ref name=MacLeod16>{{Cite book| last=MacLeod| first=Kevin S| authorlink=| title=A Crown of Maples| publisher=Queen's Printer for Canada| page=16| edition=2nd| url=http://canadiancrown.gc.ca/DAMAssetPub/DAM-CRN-jblDmt-dmdJbl/STAGING/texte-text/crnMpls_1336157759317_eng.pdf?WT.contentAuthority=4.4.4| isbn=978-0-662-46012-1| accessdate=May 23, 2011| year=2012| ref=harv}}</ref>։ Միապետը [[Էլիզաբեթ II]] թագուհին է, ով նաև Համագործակցության 15 թագավորությունների և Կանադայի 10 գավառների միապետն է։ Թագուհու ներկայացուցիչը՝ Կանադայի [[գեներալ-նահանգապետ]]ը (ներկայումս՝ [[Դևիդ Ջոնսթոն]]), իրականացնում է Կանադայի դաշնային թագավորական պարտականությունների մեծ մասը<ref>{{cite web|title=The Governor General of Canada: Roles and Responsibilities|url=http://gg.ca/document.aspx?id=3|publisher=Queen's Printer|accessdate=May 23, 2011}}</ref><ref>{{cite book| title=Commonwealth public administration reform 2004| publisher=Commonwealth Secretariat| year=2004| pages=54–55|url=https://books.google.comam/books?id=ATi5R5XNb2MC&pg=PA54| isbn=978-0-11-703249-1}}</ref>։
 
Թագավորական և փոխթագավորական մարմինների մասնակցությունը երկրի կառավարմանը սահմանափակ է<ref name=MacLeod16/><ref name=Forseyp1>{{cite book| last=Forsey| first=Eugene| authorlink=| title=How Canadians Govern Themselves| pages=1, 16, 26| edition=6th| publisher=Queen's Printer| year=2005| isbn=978-0-662-39689-5| url=http://www2.parl.gc.ca/sites/lop/aboutparliament/forsey/PDFs/How_Canadians_Govern_Themselves-6ed.pdf| archiveurl=http://www.webcitation.org/5vkPPetrW| archivedate=January 15, 2011| accessdate=May 23, 2011}}</ref><ref name=Montpetit>{{cite web| url=http://www.parl.gc.ca/MarleauMontpetit/DocumentViewer.aspx?DocId=1001&Lang=E&Print=2&Sec=Ch01&Seq=5| last=Marleau| first=Robert| last2=Montpetit| first2=Camille| title=House of Commons Procedure and Practice: Parliamentary Institutions| publisher=Queen's Printer| accessdate=May 23, 2011}}</ref>։ Գործնականում գործադիր իշխանությունը ղեկավարվում է [[Կանադայի Կաբինետ|Կաբինետ]]ի և [[Թագի նախարար]]ների կոմիտեի միջոցով, որոնք պատասխանատու են [[Կանադայի Համայնքների պալատ|Համայնքների պալատ]]ի առջև, որն ընտրվում և ղեկավարվում է [[Կանադայի վարչապետ]]ի կողմից (ներկայումս՝ [[Ջասթին Թրյուդո]])<ref>{{cite web|url=http://www.thestar.com/news/canada/2015/11/04/new-government-to-be-sworn-in-today.html|title=‘A cabinet that looks like Canada:' Justin Trudeau pledges government built on trust|date=November 4, 2015|work=thestar.com}}</ref>։ Այնուամենայնիվ, որոշակի ճգնաժամային իրավիճակներում գեներալ-նահանգապետը կամ միապետը կարող են կիրառել իրենց իշխանությունը՝ առանց նախարարների խորհրդի կարծիքի<ref name=Forseyp1/>։ Կառավարության կայունությունն ապահովելու համար գեներալ-նահանգապետը սովորաբար վարչապետ է նշանակում այնպիսի անձի, ով ղեկավարում է տվյալ ժամանակաշրջանի առաջատար քաղաքական կուսակցությունը և որը Համայնքների պալատում կարող է ստանալ մեծամասնության աջակցությունը<ref>{{cite book| last=Johnson| first=David| title=Thinking government: public sector management in Canada| publisher=University of Toronto Press| year=2006| edition=2nd| pages=134–135, 149| isbn=978-1-55111-779-9}}</ref>։ Այսպիսով, վարչապետի կաբինետը կառավարության ամենաազդեցիկ մարմիններից է, որը նախաձեռնում է օրինագծերի մեծ մասը, որը պետք է այնուհետև հաստատվի պառլամենտում և, ինչպես արդեն նշվեց, նշանակում է գեներալ-նահանգապետին, [[լեյտենանտ-նահանգապետ]]ներին, [[սենատոր]]ներին, դաշնային դատարանի դատավորներին, Թագի ընկերակցությունների և կառավարական գործակալությունների ղեկավարներին<ref name=Forseyp1/>։ Երկրորդ ամենաշատ տեղեր զբաղեցրած կուսակցության ղեկավարը սովորաբար դառնում է [[Կանադայի Պաշտոնական ընդդիմություն|Նորին մեծության ընդդիմության]] ղեկավարը և համարվում է ընդդիմական պառլամենտական համակարգի մի մասը, որը պետք է զսպի կառավարությանը<ref>{{cite web|title=The Opposition in a Parliamentary System |url=http://www.parl.gc.ca/Content/LOP/researchpublications/bp47-e.htm |publisher=Library of Parliament |accessdate=May 23, 2011 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20101125122354/http://www2.parl.gc.ca:80/content/lop/researchpublications/bp47-e.htm |archivedate=November 25, 2010 }}</ref>։
 
[[Պատկեր:Cansenate.jpg|thumb|left|[[Կանադայի սենատ]]ը Կենտրոնական շենքում Պառլամենտական բլրի վրա|250x250փքս]]
Համայնքների պալատի 338 անդամներից յուրաքանչյուրն ընտրվում է ընտրատարածքի պարզ մեծամասնությամբ։ Ընդհանուր ընտրությունները կազմակերպվում են գեներալ-նահանգապետի առաջարկով կամ վարչապետի խորհրդով՝ նախկին ընտրության 4 տարվա ընթացքում կամ երբ կառավարությունը Պալատում կորցնում է վստահության քվեն<ref>{{cite web|author1=O'Neal, Brian |author2=Bédard, Michel |author3=Spano, Sebastian |date=April 11, 2011 |title=Government and Canada's 41st Parliament: Questions and Answers |url=http://www.parl.gc.ca/Content/LOP/ResearchPublications/2011-37-e.htm |publisher=Library of Parliament |accessdate=June 2, 2011 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20110522071714/http://www.parl.gc.ca:80/Content/LOP/ResearchPublications/2011-37-e.htm |archivedate=May 22, 2011 }}</ref>։ [[Կանադայի սենատ|Սենատի]] 105 անդամները, որոնց տեղերը բաշխվում են ըստ շրջանների, իրենց պարտականությունները կատարում են մինչև 75 տարեկանը<ref>{{cite book|author1=Ann L. Griffiths|author2=Karl Nerenberg|title=Handbook of Federal Countries|url=https://books.google.comam/books?id=GytLtJacxY8C&pg=PA116|year=2003|publisher=McGill-Queen's Press|isbn=978-0-7735-7047-4|page=116}}</ref>։ 2015 թվականի ընտրությունների արդյունքում 5 կուսակցություններ ([[Կանադայի Լիբերալ կուսակցություն|Լիբերալ կուսակցություն]]ը, [[Կանադայի Պահպանողական կուսակցություն|Պահպանողական կուսակցությունը]] (իշխող կուսակցությունը և շուտով՝ Պաշտոնական ընդդիմությունը), [[Կանադայի Նոր դեմոկրատական կուսակցություն|Նոր դեմոկրատական կուսակցություն]]ը, [[Քվեբեկի բլոկ]]ը և [[Կանադայի Կանաչ կուսակցություն|Կանաչ կուսակցություն]]ը) իրենց ներկայացուցիչներն ունեցան դաշնային պառլամենտում։
 
Ըստ Կանադայի դաշնային կառուցվածքի՝ կառավարության պարտականությունները բաժանվում են դաշնային կառավարության և 10 գավառների միջև։ Գավառների օրենսդիր մարմինները միապալատ են և գործում են պառլամենտական ձևով՝ Համայնքների պալատի նման<ref name=Montpetit/>։ Կանադայի 3 տարածքներ ևս օրենսդիր մարմիններ ունեն, բայց դրանք միապետական չեն և ավելի քիչ սահմանադրական պարտականություններ ունեն, քան գավառները<ref>{{cite web| url=http://www.pco-bcp.gc.ca/aia/index.asp?lang=eng&page=provterr&doc=difference-eng.htm|title=Difference between Canadian Provinces and Territories| year=2010| publisher=Intergovernmental Affairs Canada| accessdate=November 23, 2015}}</ref>։ Տարածքային օրենսդիր մարմիններն իրենց կառուցվածքով ևս տարբերվում են գավառների օրենսդիր մարմիններից<ref>{{cite web| url=http://www.assembly.gov.nt.ca/visitors/what-consensus/differences-provincial-governments| title=Differences from Provincial Governments| year=2008| publisher=Legislative Assembly of the Northwest Territories| accessdate=January 30, 2014}}</ref>։
 
[[Կանադայի բանկ]]ը երկրի կենտրոնական բանկն է<ref>{{cite book|author=Dinçer, Hasan|title=Global Strategies in Banking and Finance|url=https://books.google.comam/books?id=ElwrAgAAQBAJ&pg=PA69|year=2013|publisher=IGI Global|isbn=978-1-4666-4636-0|page=69}}</ref>։ Ի լրումն, [[Կանադայի Ֆինանսների նախարարություն|Ֆինանսների]] և [[Կանադայի Արդյունաբերության նախարարություն|Արդյունաբերության նախարարներն]] օգտագործում են [[Կանադայի վիճակագրության գործակալություն]]ը՝ ֆինանսական պլանավորման և տնտեսական քաղաքականության զարգացման համար<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/about-apercu/mandate-mandat-eng.htm|title=About|publisher=Statistics Canada|year=2014|accessdate=February 14, 2015}}</ref>։ Կանադայի բանկը միակ իրավասու կառույցն է, որը թողարկում է կանադական թղթադրամներ<ref name="GilbertHelleiner2003">{{cite book|author1=Emily Gilbert|author2=Eric Helleiner|title=Nation-States and Money: The Past, Present and Future of National Currencies|url=https://books.google.comam/books?id=gnWGfLxm4L8C&pg=PA39|year=2003|publisher=Routledge|isbn=978-1-134-65817-6|page=39}}</ref>։ Բանկը չի թողարկում մետաղադրամներ․ դրանք թողարկվում են [[Կանադայի մետաղադրամների թագավորական պալատ]]ի կողմից<ref name="CuhajMichael2011">{{cite book|author1=George S. Cuhaj|author2=Thomas Michael|title=Coins of the World: Canada|url=https://books.google.comam/books?id=ZheUkxvWhs8C&pg=PT4|year=2011|publisher=Krause Publications|isbn=1-4402-3129-X|page=4}}</ref>։
 
=== Օրենսդիր իշխանություն ===
[[Կանադայի սահմանադրություն|Կանադայի Սահմանադրություն]]ը երկրի գերագույն օրենքն է, որը կազմված է գրված օրենքներից և չգրված կոնվենցիաներից։ 1867 թվականի Սահմանադրությունը (որը հայտնի է նաև Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի Սահմանադրություն անվամբ) հաստատում է երկրի պառլամենտական կառավարումը և սահմանում դաշնային և գավառական կառավարություններ։ 1931 թվականի [[Վեսթմինսթերյան կանոնադրություն]]ը լիարժեք ինքնավարություն էր տալիս, իսկ 1982 թվականի Սահմանադրությունը վերջ դրեց [[Մեծ Բրիտանիա]]յի հետ բոլոր օրենսդրական կապերին, ինչպես նաև սահմանեց [[Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիա]]ն։ Խարտիան երաշխավորում է այն հիմնական իրավունքները և ազատությունները, որ սովորաբար չի կարող չընդունվել որևէ կառավարության կողմից, թեև խարտիայի մի հոդված թույլատրում է դաշնային պառլամենտին և գավառական օրենսդիր իշխանությանը չեղյալ հայտարարել խարտիայի որոշ կետեր 5 տարով<ref>{{cite book|last=Bakan|first=Joel|author2=Elliot, Robin M|title=Canadian Constitutional Law|publisher=Emond Montgomery Publications|year=2003|pages=3–8, 683–687, 699|isbn=978-1-55239-085-6}}</ref>։
 
Տարբեր միջազգային պայմանագրեր և օրենքներ սահմանվեցին՝ եվրոպացիների և տեղի բնակչության հարաբերությունները կարգավորելու համար<ref name=FN>{{Cite journal|title=Aboriginal roundtable on Kelowna Accord: Aboriginal policy negotiations 2004–2006|last=Patterson|first=Lisa Lynne| url=http://publications.gc.ca/collections/Collection-R/LoPBdP/PRB-e/PRB0604-e.pdf| series=1| year=2004| page=3| publisher=Parliamentary Information and Research Service, Library of Parliament|ref=harv|accessdate=October 23, 2014}}</ref>։ Ամենանշանակալին 11 միջազգային պայմանագրերն էին, որոնք հայտնի են նաև [[Համարակալված պայմանագրեր]] անվամբ։ Կնքվել են 1871-1921 թվականներին Կանադայի բնիկների և իշխող միապետի միջև<ref>{{cite web|title = Treaty areas| publisher=Treasury Board of Canada Secretariat| date=October 7, 2002| url=http://dsp-psd.communication.gc.ca/Collection-R/LoPBdP/EB/prb9916-e.htm| accessdate=May 23, 2011}}</ref>։ Այս պայմանագրերը համաձայնագրեր էին կանադական խորհրդի գեներալ-նահանգապետի հետ, որոնք կարգավորվում են Կանադայի տեղացիների օրենքով և վերահսկվում Տեղացիների գործերի և Հյուսիսային զարգացման նախարարի կողմից։ Պայմանագրերի դերը և իրավունքները, որոնք նրանք սահմանում են, վերահաստատվեցին 1982 թվականի Սահմանադրության 35-րդ հոդվածով<ref name=FN/>։ Այս իրավունքները կարող են ներառել ծառայությունների ապահովում, օրինակ՝ առողջապահությունը և հարկերից ազատումը<ref>{{cite book|author=Gary Brent Madison|title=Is There a Canadian Philosophy?: Reflections on the Canadian Identity|url=https://books.google.comam/books?id=3AgrpoLkscMC&pg=PA128|year=2000|publisher=University of Ottawa Press|isbn=978-0-7766-0514-2|page=128}}</ref>։ Օրինական և քաղաքական շրջանակները, որի սահմաններում գործում էին Կանադան և Առաջին ազգերը, հետագայում (2005) պաշտոնականացվեց՝ Առաջին ազգեր-Դաշնային թագավորական քաղաքական համաձայնագրով<ref name=FN/>։
 
[[Պատկեր:Ottawa - ON - Oberster Gerichtshof von Kanada.jpg|thumb|left|[[Կանադայի գերագույն դատարան]]ն [[Օտտավա]]յում, Պառլամենտական բլրի արևմտյան մասում]]
[[Պատկեր:GuardKandahar.jpg|thumb|250px|Կանադայի զինծառայողները [[Աֆղանստան]]ի [[Ղանդահար]] նահանգում]]
 
Կանադան ճանաչված է որպես միջին տերություն միջազգային հարաբերություններում իր դերի համար բազմակողմ խնդիրներ լուծելու իր հնարավորությունների շնորհիվ<ref name="Chapnick2011a">{{cite book|author=Adam Chapnick|title=The Middle Power Project: Canada and the Founding of the United Nations|url=https://books.google.comam/books?id=S2DPElbLK5sC&pg=PA2|year=2011|publisher=UBC Press|isbn=978-0-7748-4049-1|pages=2–5}}</ref>: Կանադայի արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային խաղաղապահ առաքելության վրա և անվտանգությունն իրականացվում է [[կոալիցիա]]ների, միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ դաշնային հաստատությունների աշխատանքի միջոցով<ref name="SensStoett2013a">{{cite book|author1=Allen Sens|author2=Peter Stoett|title=Global Politics 5e|url=https://books.google.comam/books?id=LLc8BAAAQBAJ&pg=PA6|year=2013|publisher=Nelson Education|isbn=978-0-17-648249-7|page=6}}</ref>: Կանադայի խաղաղապահության դերը [[20-րդ դար]]ում կարևոր դեր էր խաղում գլոբալ տեսանկյունից<ref name="SobelShiraev2002b">{{cite book|author1=Richard Sobel|author2=Eric Shiraev|author3=Robert Shapiro|title=International Public Opinion and the Bosnia Crisis|url=https://books.google.comam/books?id=RsY3pK_993EC&pg=PA21|year=2002|publisher=Lexington Books|isbn=978-0-7391-0480-4|page=21}}</ref>: Կանադայի կառավարության արտաքին օգնության քաղաքականության ռազմավարությունն արտացոլում է [[Հազարամյակի զարգացման նպատակներ]]ի իրագործումը, մինչդեռ ի պատասխան արտաքին մարդասիրական ճգնաժամի, աջակցություն է տրամադրում<ref>{{cite web |url=http://www.international.gc.ca/development-developpement/priorities-priorites/mdg-omd.aspx?lang=eng |title=Millennium Development Goals |publisher=Global Affairs Canada |date= 2015 |author=Govermant of Canada |accessdate= December 2, 2015}}</ref>:
 
Կանադան [[Միավորված ազգեր]]ի հիմնադիր անդամ էր և անդամակցություն ուներ [[Առևտրի համաշխարհային կազմակերպություն]]ում, [[Մեծ քսանյակ]]ում և [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն]]ում (ՏՀԶԿ)<ref name="Chapnick2011a"/>: Կանադան նաև անդամ է հանդիսանում տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, տնտեսական և մշակութային հարաբերությունների համաժողովներում<ref>{{cite web|url=http://www.international.gc.ca/cip-pic/organisations.aspx?lang=eng|title=International Organizations and Forums|publisher=Foreign Affairs, Trade and Development Canada|year=2013|accessdate=March 3, 2014}}</ref>: Կանադան [[1976]] թվականին միացել է [[Քաղաքացիական և քաղաքական միջազգային համաձայնագիր|Քաղաքացիական և քաղաքական միջազգային համաձայնագրին]]<ref>{{cite web|url=https://treaties.un.org/pages/viewdetails.aspx?src=treaty&mtdsg_no=iv-4&chapter=4&lang=en|title= International Covenant on Civil and Political Rights|year=2014|publisher=United Nations|accessdate=March 3, 2014}}</ref>: [[1990]] թվականին միացել է [[Ամերիկյան պետությունների կազմակերպություն|Ամերիկյան պետությունների կազմակերպության]]ը (ԱՊԿ), [[2000]] թվականին հյուրընկալել է ԱՊԿ Գլխավոր Ասամբլեան, իսկ [[2001]] թվականին՝ [[Ամերիկյան 3-րդ գագաթնաժողով]]ը<ref>{{cite book|author=Peter McKenna|title=Canada Looks South: In Search of an Americas Policy|url=https://books.google.comam/books?id=IoputVv15MEC&pg=PA91|year=2012|publisher=University of Toronto Press|isbn=978-1-4426-1108-5|page=91}}</ref>: Կանադան ձգտում է ընդլայնել իր կապերը [[Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան]]ի հետ [[Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդ|Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի]] ֆորումում իր անդամակցության միջոցով<ref>{{cite book|author=Ibp Usa|title=Canada Intelligence, Security Activities and Operations Handbook Volume 1 Intelligence Service Organizations, Regulations, Activities|url=https://books.google.comam/books?id=7jNg1U2tf6wC&pg=PA27|publisher=Int'l Business Publications|isbn=978-0-7397-1615-1|page=27}}</ref>:
 
Կանադան և [[Միացյալ Նահանգներ]]ը կիսում են աշխարհի ամենաերկար անպաշտպան սահմանը, համագործակցում են ռազմական գործողությունների և վարժանքների ծավալման գործում և միմյանց համար հանդիսանում են խոշորագույն առևտրային գործընկերներ<ref>{{cite journal|last=Haglung|first=David G|date=Autumn 2003|title=North American Cooperation in an Era of Homeland Security |journal=[[Orbis (journal)|Orbis]]|publisher=[[Foreign Policy Research Institute]]|volume=47|issue=4|pages=675–691|doi=10.1016/S0030-4387(03)00072-3}}</ref><ref>{{cite web|url=http://www.state.gov/r/pa/ei/bgn/2089.htm?goMobile=0|title=Canada|publisher=[[United States Department of State]]|year=2014|accessdate=February 13, 2015}}</ref>: Կանադան, այնուամենայնիվ, ունի անկախ արտաքին քաղաքականություն, հատկապես պահպանում է լիարժեք հարաբերություններ [[Կուբա]]յի հետ, և [[2003]] թվականին հրաժարվել է [[Իրաք]] ներխուժումից<ref name="BickertonGagnon2014">{{cite book|author1=James Bickerton|author2=Alain-G. Gagnon|title=Canadian Politics: Sixth Edition|url=https://books.google.comam/books?id=q2ErAwAAQBAJ&pg=PA423|year=2014|publisher=University of Toronto Press|isbn=978-1-4426-0703-3|page=423}}</ref>: Կանադան նաև պահպանում է պատմական կապերը [[Միացյալ Թագավորություն|Միացյալ Թագավորության]] և [[Ֆրանսիա]]յի հետ և այլ նախկին բրիտանական և ֆրանսիական գաղութների հետ՝ [[Ազգերի Համագործակցություն|Ազգերի Համագործակցության]] և [[Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն|Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության]] հետ երկրի անդամակցության միջոցով<ref>{{cite book|last=James|first=Patrick|title=Handbook of Canadian Foreign Policy|editor= Michaud, Nelson; O'Reilly, Marc J|publisher=Lexington Books|year=2006|pages=213–214, 349–362|isbn=978-0-7391-1493-3}}</ref>: Կանադան դրական հարաբերություններ ունի [[Նիդերլանդներ]]ի հետ<ref name=netherlands>{{cite book|last=Goddard|first=Lance|title=Canada and the Liberation of the Netherlands|publisher=Dundurn Press|year=2005|pages=225–232|isbn=978-1-55002-547-7}}</ref>:
 
Կանադայի ուժեղ կապվածությունը [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]]ը և Համագործակցության հետ հանգեցրել է նրան, որ բրիտանական զինված ուժերը մասնակցություն են ունեցել [[Անգլո-բուրական պատերազմ|Երկրորդ անգլո-բուրական պատերազմ]]ին, [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին: Այդ պահից սկսած Կանադան եղել է բազմակողմանիության կողմնակից՝ ջանքեր գործադրելով լուծել միջազգային հակամարտություններ՝ համագործակցելով այլ ազգերի հետ<ref>{{cite journal|last=Teigrob|first=Robert|title='Which Kind of Imperialism?' Early Cold War Decolonization and Canada–US Relations|journal=Canadian Review of American Studies|date=September 2010|volume=37|issue=3|pages=403–430|doi=10.3138/cras.37.3.403}}</ref><ref>{{cite book |title = Canada's international policy statement: a role of pride and influence in the world|publisher = Government of Canada |year=2005 |isbn = 978-0-662-68608-8}}</ref>: [[Սառը պատերազմ]]ի ժամանակ Կանադան եղել է [[ՄԱԿ]]-ի զորքերի հիմնական ներդրողը [[Կորեական պատերազմ]]ում և ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ստեղծել է [[Հյուսիսային Ամերիկայի տիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարություն]]ը (ՆՕՌԱԴ)՝ [[Խորհրդային միություն]]ից հնարավոր օդային հարձակումներից պաշտպանվելու համար<ref>{{cite book|last=Finkel|first=Alvin|title=Our lives: Canada after 1945|publisher=Lorimer|year=1997|pages=105–107, 111–116|isbn=978-1-55028-551-2}}</ref>:
 
[[Պատկեր:Public Domain Image of Canadian UN delegation.jpg|մինի|Կանադայի պատվիրակությունը [[Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս]]ին, մայիս, 1945]]
[[1956]] թվականի [[Սուեզի ճգնաժամ]]ի ժամանակ ապագա վարչապետ [[Փիրսոն Լեսթեր]]ը, ով այդ պահին արտաքին գործերի նախարարի պաշտոն էր զբաղեցնում, թեթևացրեց լարվածությունը՝ առաջարկելով ստեղծել [[ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժեր]], ինչի համար [[1957]] թվականին արժանացել է [[Խաղաղության Նոբելյան մրցանակ]]ի<ref>{{cite book|last=Holloway|first=Steven Kendall|title=Canadian foreign policy: defining the national interest|publisher=University of Toronto Press|year=2006|pages=102–103|url=https://books.google.comam/books?id=MSHy65g7M7wC&pg=PA102|isbn=978-1-55111-816-1}}</ref>: Քանի որ դա ՄԱԿ-ի առաջին խաղաղապահ առաքելությունն էր, Փիրսոնը հաճախ համարվում է այդ հայեցակարգի հիմնադիրը<ref name="Mays2010">{{cite book|author=Terry M. Mays|title=Historical Dictionary of Multinational Peacekeeping|url=https://books.google.comam/books?id=pVR1vPCXObsC&pg=PA218|date=16 December 2010|publisher=Scarecrow Press|isbn=978-0-8108-7516-6|pages=218–}}</ref>: Կանադան մասնակցել է ՄԱԿ-ի բոլոր 50 խաղաղապահ առաքելություններում ընդհուպ մինչև [[1989]] թվականը և այդ պահից սկսած պահպանել է իր խաղաղապահ ուժերի առկայությունը [[Ռուանդա]]յում, նախկին [[Հարավսլավիա]]յում և այլ երկրներում<ref name=morton-milhist>{{cite book|last=Morton|first=Desmond|title=A military history of Canada|publisher=McClelland & Stewart|year=1999|edition=4th|pages=130–158, 173, 203–233, 258|isbn=978-0-7710-6514-9}}</ref>:
 
[[2001]] թվականին Կանադան զորքեր է ուղղել [[Աֆղանստան]], որպես ԱՄՆ-ի կայունացնող և ՄԱԿ-ի լիազորված ուժ, [[ՆԱՏՕ]]-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժ<ref name="KlassenAlbo2013">{{cite book|author1=Jerome Klassen|author2=Greg Albo|title=Empire's Ally: Canada and the War in Afghanistan|url=https://books.google.comam/books?id=XVvfcPGEofgC&pg=RA3-PT79|date=10 January 2013|publisher=University of Toronto Press|isbn=978-1-4426-6496-8|pages=3–}}</ref>: [[2007]] թվականի փետրվարին Կանադան, [[Իտալիա]]ն, [[Միացյալ Թագավորություն]]ը, [[Նորվեգիա]]ն և [[Ռուսաստան]]ը հայտարարել են համատեղ պարտավորվածության մասին 1,5 միլիարդ դոլար արժողությամբ զարգացող երկրների համար պատվաստանյութի մշակման ծրագրին միանալու համար, և այլ երկրներին կոչ են արել նույնպես միանալ այդ ծրագրին<ref name="Vagnoni">{{cite news|url=http://www.reuters.com/article/2007/02/06/idUSL06661675._CH_.2400|title=Rich nations to sign $1.5 bln vaccine pact in Italy|last=Vagnoni|first=Giselda|date=February 5, 2007|publisher=Reuters|accessdate=May 23, 2011}}</ref>:
 
Կանադայի բանակը կազմված է արհեստավարժ 92 000 ակտիվ և մոտ 51 000 պահեստային զինծառայողներից<ref name="Vagnoni"/>: Միացյալ կանադական զինված ուժերը կազմված են [[Կանադայի ցամաքային զորքեր|ցամաքային զորքեր]]ից, [[Թագավորական կանադական ռազմածովային նավատորմ]]ից և [[Թագավորական կանադական ռազմաօդային ուժեր]]ից: Սպառազինության մեծ մասը ներառում է 1500 [[հետևակի մարտական մեքենա]], 34 [[ռազմանավ]], 861 [[թռչող ապարատ]]: [[2013]] թվականին Կանադայի ռազմական ծախսերը կազմել են մոտ 19 միլիարդ դոլար կամ երկրի [[ՀՆԱ]]-ի 1%-ը<ref>{{cite web|url=http://ottawacitizen.com/news/national/canadian-military-spending-by-the-numbers|title=Canadian military spending by the numbers|work=Ottawa Citizen|date=September 3, 2014|accessdate=January 25, 2015}}</ref><ref>{{cite web|url=http://milexdata.sipri.org/result.php4|title=Military expenditure of Canada|publisher=[[SIPRI]]|year=2011|accessdate=May 3, 2012}}</ref>:
 
=== Գավառներ և այլ տարածքներ ===
Կանադան դաշնություն է, որը բաժանված է 10 գավառների և 3 [[տարածք]]ների։ Սրանք իրենց հերթին խմբավորվում են 4 [[մարզ]]երի մեջ՝ [[Արևմտյան Կանադա]], [[Կենտրոնական Կանադա]], [[Ատլանտյան Կանադա]] և [[Հյուսիսային Կանադա]] (Արևելյան Կանադան մտնում է Կենտրոնական և Ատլանտյան Կանադաների մեջ)։ Գավառներն ավելի շատ ինքնավարություն ունեն, քան տարածքները և պատասխանատվություն են կրում այնպիսի սոցիալական ծրագրերի համար, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովությունը<ref>{{cite book|author1=G. Bruce Doern|author2=Allan M. Maslove|author3=Michael J. Prince|title=Canadian Public Budgeting in the Age of Crises: Shifting Budgetary Domains and Temporal Budgeting|url=https://books.google.comam/books?id=FBXaFRZtKJsC&pg=RA1-PA1976|year=2013|publisher=MQUP|isbn=978-0-7735-8853-0|page=1}}</ref>։ Գավառները միասին ավելի շատ հարկեր են հավաքագրում, քան դաշնային կառավարությունը։ Դաշնային կառավարությունը գավառներում կարող է նախաձեռնել ազգային ծրագրեր, ինչպիսիք են [[Կանադայի առողջապահական որոշում]]ը․ գավառները կարող են անմասն մնալ սրան, սակայն դա գործնականում հազվադեպ է պատահում։ Դաշնային կառավարությունը կատարում է [[հավասար վճարումներ]], որպեսզի պահպանվի ծառայությունների և հարկման ստանդարտների հավասարությունը հարուստ և աղքատ գավառների միջև<ref>{{cite book|author1=Jason Clemens|author2=Niels Veldhuis|title=Beyond Equalization: Examining Fiscal Transfers in a Broader Context|url=https://books.google.comam/books?id=yc6RakXxLy0C&pg=PA8|year=2012|publisher=The Fraser Institute|isbn=978-0-88975-215-3|page=8}}</ref>։
 
{{Կանադայի վարչական բաժանման քարտեզ}}
2012 թվականին հատկացվեց 1,3 միլիարդ կանդական դոլար՝ Կանադայում հետազոտություն և զարգացում իրականցնելու նպատակով, որից գրեթե 7 միլիարդը տրամարեց դաշնային կառավարությունը նահանգային կառավարության հետ միասին։<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/tables-tableaux/sum-som/l01/cst01/scte01a-eng.htm|title=Domestic spending on research and development|publisher=Statistics Canada|date=October 17, 2014|accessdate=February 7, 2015}}</ref> 2015 թվականին Կանադան ունեցավ 13 Նոբելյան մրցանակակիր ֆիզիկայի, քիմիայի և բժշկության բնագավառում։<ref>{{cite web|title=Canadian Nobel Prize in Science Laureates|url=http://www.science.ca/scientists/nobellaureates.php|publisher=Science.ca|accessdate=February 7, 2015}} Note that this source was published before 2011 and as such does not include [[Ralph M. Steinman]].</ref><ref>{{cite web|url=http://newswire.rockefeller.edu/?page=engine&id=1192|title=Rockefeller University scientist Ralph Steinman, honored today with Nobel Prize for discovery of dendritic cells, dies at 68|date=October 3, 2011|publisher=[[Rockefeller University]]}}</ref> մ2012 թվականին միջազգային գիտնականների կողմից անցկացված լայնամասշտաբ մի հետազոտության արդյունքներով Կանադան զբաղեցրեց աշխարհում չորրորդ տեղը՝ գիտական հետազոտությունների որակով։<ref>{{cite news|url=http://www.theglobeandmail.com/news/national/canada-ranked-fourth-in-the-world-for-scientific-research/article4571162/|title=Canada ranked fourth in the world for scientific research|work=[[The Globe and Mail]]|date=September 26, 2012|accessdate=October 17, 2012}}</ref> Ավելին, այն համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների գլխամասերի կենտրոնն է։<ref>{{cite web|url=http://www.branham300.com/index.php?year=2014&listing=1|title=Top 250 Canadian Technology Companies|year=2014|publisher=Branham Group Inc|accessdate=February 13, 2015}}</ref> Կանադան ունի ամենաազատ մուտքը դեպի համացանց՝ ավելի քան 33 միլիոն օգտատերերի ցուցանիշով, ինչը համարժեք է երկրի ընդհանուր բնակչության 94 տոկոսին։<ref>{{cite web|url=http://www.internetworldstats.com/stats14.htm#north|title=Internet Usage and Population in North America|publisher=Internet World Stats|date=June 2014|accessdate=February 7, 2015}}</ref>
 
«Կանադայի տիեզերային գործակալությունը» իրականացնում է տիեզերագնացության չափազանց գործուն ծրագիր՝ անցկացնելով մոլորակների տիեզերական և ավիացիոն հետազոտություններ, ինչպես նաև նախագծելով հրթիռներ և արբանյակներ։<ref name="Angelo2009s">{{cite book|author=Joseph A. Angelo|title=Encyclopedia of Space and Astronomy|url=https://books.google.comam/books?id=VUWno1sOwnUC&pg=PA22|year=2009|publisher=Infobase Publishing|isbn=978-1-4381-1018-9|page=22}}</ref> Կանադան Միացյալ Նահանգներից և Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ) հետո երրորդ երկիրն է, որ արբանյակ է բաց թողել տիեզերք 1962 թվականին («Ալուետ 1» արբանյակ)։<ref name="Angelo2009s"/> 1984 թվականին Մարկ Գարնոն դարձավ Կանադայի առաջին տղամարդ տիեզերագնացը։ Կանադան անդամակցում է «Տիեզերարագնացության միջազգային կայանին» (ՏՄԿ), համարվում է տիեզերական ռոբոտաշինության առաջին արտադրողներից մեկը, որը հեղինակել է «Կանդարմ», «Կանդարմ2» և «Դեքստր» տեսակների ռոբոտային մանիպուլյատորներ՝ Տիեզերարագնացության միջազգային կայանի և [[ՆԱՍԱ]]-ի [[Սփեյս Շաթլ]]-ի (տիեզերական մաքոքի) համար։ 1960-ականներից սկսած Կանադայի օդագնացության արտադրության ոլորտում նախագծվել և կառուցվել են արբանյակների բազմաթիվ տեսակներ՝ այդ թվում «Ռադարսաթ-1» և 2, «ISIS» և» MOST.<ref>{{cite web|url=http://www.newswire.ca/en/releases/archive/March2010/11/c9200.html|title=The Canadian Aerospace Industry praises the federal government for recognizing Space as a strategic capability for Canada|publisher=Newswire |accessdate=May 23, 2011}}</ref> Կանադայում է արտադրվել նաև աշխարհի ամենից հաջողված և լայնորեն կիրառվող մետեորոլոգիական հրթիռը՝ Բլեք Բրենթսը. 1961 թվականին հրթիռի փորձարկումից հետո բաց է թողնվել ավելի քան 1000 Բլեք Բրենթս տեսակի հրթիռ։<ref>{{cite web|url=http://www.royalaviationmuseum.com/759/blackbrant/|title=Black Brant Sounding Rockets|publisher=Magellan Aerospace|year=2013|accessdate=February 13, 2015}}</ref>
 
== Ժողովրդագրություն ==