«Նարնջենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Չնախնձոր
Տող 1.
[[Պատկեր:Orange tree in Santa Clara California.jpg|thumb|նարնջենի]]
'''Նարնջենի,Չնախնձոր''' (''Citrus sinensis'')- սատապազգիների ընտանիքի մշտադալար պտղատու ծառ։ Բարձրությունը մինչև 12 մ է, թզուկներինը՝ 4—6 մ։ Տերևները՝ հարթ, ձվաձև, սրածայր։ [[Ծաղիկ]]ները՝ երկսեռ, սպիտակ, հոտավետ։ Պտուղը կաշենման կեղևով պատած բազմաբուն հատապտուղ է, առանձին սորտերինը՝ տարբեր ձևի, մեծության և գույնի (բաց դեղնավունից կարմրանարնջագույն)։ Պտղամիսը հյութալի է, քաղցրաթթվաշ, հաճելի համով, ունի սննդարար, բուժիչ նշանակություն։ Հարուստ է [[վիտամին]]ներով ([[Վիտամին A|А]], В, С, P),[[հանքային նյութեր]]ով։
 
Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, մուրաբա, ջեմ և այլն) վիճակում։ Կեղևից ստացվում է եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի և [[օծանելիք]]ի արտադրության մեջ։ Կարող է ապրել և պտղաբերել ավելի քան 75 տարի։ Պատվաստված ծառերը բերք են տալիս տնկելուց 3—4 տարի հետո։ Ցրտադիմացկուն չի(—8 °C-ից մինչև — 9,5 °C-ում վերերկրյա մասերը ոչնչանում են)։ Բերքատվությունը՝ 20—25 տ/հա (1 ծառից՝ 100—150կգ)։ Հայրենիքը [[Հարավային Չինաստան]]ն ու [[Հնդկաչին]]ն են։ Մշակվում է աշխարհի շատ երկրների արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում, նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում՝ Կովկասի սևծովյան ափին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարնջենի» էջից