«Բրիտանական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
 
[[Պատկեր:Eliza1.JPG|thumb|left|150px|[[Եղիսաբեթ I]] թագուհին]]
1588 թվականին «Անհաղթելի արմադայի» ջախջախումից հետո Իսպանական կայսրության հզորությունը մարեց, իսկ հետագայում Իսպանիան իրենից այլևս Բրիտանական կայսրության համար վտանգ չէր ներկայացնում։ «Անհաղթելի արմադա»-ի նավերի մի մասը փոթորկի պատճառով բախվեց ժայռերին և խորտակվեցինխորտակվեց, իսկ մյուս մասին խորտակեցին [[Ֆրենսիս Դրեյք]]ի ղեկավարած անգլիական ուժերը։
 
[[1603]] թվականին [[Հակոբ Ա]]-ն բարձրացավ անգլիական գահին և հաջորդ տարի Իսպանիայի հետ կնքեց Լոնդոնյան արձանագրությունները։ Իրենց հիմնական թշնամի Իսպանիայի հետ խաղաղության պայմաններում, անգլիացիները հակառակորդի գաղութները գրոհելու փոխարեն, ուժերը կենտրոնացրին սեփական գաղութներ ստեղծելու վրա<ref>The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 70</ref>։ Բրիտանական կայսրության կազմավորումը տեղի ունեցավ 17-րդ դարի սկզբին` [[Հյուսիսային Ամերիկա]]յում և [[Վեստ Ինդիա]]յում փոքր բրիտանական բնակատեղիների հիմնումով և [[Ասիա]]յում մի շարք առևտրական ընկերություններ ստեղծելով (այդ թվում [[Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն|Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության]] հիմնումը 1600 թվականին)։ Այդ ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջին [[Տասներեք գաղութներ]]ի կորուստը և [[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում (1775-1783)|ԱՄՆ անկախության պատերազմները]] ընդգրկող ժամանակաշրջանը հետագայում կոչվեց «Առաջին Բրիտանական կայսրություն»<ref>The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 34</ref>։