«Ստեփան Ալաջաջյան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Հալեպ]]ում, [[Սիրիա]]: 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ [[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, [[1957]] թվականին [[ԽՍՀՄ]] գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]])։ [[1957]]-[[1963]] թթ. աշխատել է «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն]]» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ [[1966]]-[[1967]] թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, [[1967]]-[[1975]] թթ.՝ [[Հայաստանի գրողների միություն | Հայաստանի սովետական գրողների վարչության]] քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրությանմինիստրության Ե.[[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանիթանգարան]]ի տնօրեն։
 
Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, [[Բեյրութ]]ի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» [[վիպակ]]ները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]]: [[Պարսկերեն]] թարգմանվել և 1973 թվականին [[Թեհրան]]ում լույս է տեսել նրա [[«Եղեգները չխոնարհվեցին»]] [[վեպ]]ը: [[Գրական մամուլ]]ում ռուսերեն տպագրվել են նաև նրա [[«Մադլենն ապրում է Փարիզում»]] և [[«Անառագաստ նավակներ»]] վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[չեխերեն]], [[բուլղարերեն]], [[էստոներեն]], [[ուզբեկերեն]] և այլ լեզուներով։ Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի, [[Վիլյամ Սարոյան]]ի, [[Ժան Պոլ Սարտր]]ի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը:
414

edits