«Ստեփան Ալաջաջյան»–ի խմբագրումների տարբերություն

Ծնվել է [[Հալեպ]]ում, [[Սիրիա]]: 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ [[1951]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը, [[1957]] թվականին [[ԽՍՀՄ]] գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները ([[Մոսկվա]])։ [[1957]]-[[1963]] թթ. աշխատել է «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Սովետական գրականություն]]» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ [[1966]]-[[1967]] թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, [[1967]]-[[1975]] թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։
 
Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, [[Բեյրութ]]ի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» [[վիպակ]]ները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]]: [[Պարսկերեն]] թարգմանվել և 1973 թվականին [[Թեհրան]]ում լույս է տեսել նրա [[«Եղեգները չխոնարհվեցին»]] [[վեպ]]ը: [[Գրական մամուլ]]ում ռուսերեն տպագրվել են նաև նրա [[«Մադլենն ապրում է Փարիզում»]] և [[«Անառագաստ նավակներ»]] վիպակները։ Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[չեխերեն]], [[բուլղարերեն]], [[էստոներեն]], [[ուզբեկերեն]] և այլ լեզուներով։ Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի, [[Վիլյամ Սարոյան]]ի, [[Ժան Պոլ Սարտր]]ի և այլոց գործերը: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը:
 
Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Ժան Փոլ Սարտրի և այլոց գործերը:
 
«Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը:
 
Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից [[Հենրիկ Մալյան]]) «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «[[Կտոր մը երկինք]]» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «[[Ճերմակ անուրջներ]]» գեղարվեստական կինոնկարը։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 29}}</ref>
414

edits