«1984 (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ։ հայերեն վերջակետ; կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
|պատկեր = 1984 girq.jpg
}}
'''1984''' (''Հազար Ինը Հարյուր Ութսունչորս''), բրիտանացի գրող [[Ջորջ Օրուել]]ի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել [[1949]]-ին (գրքի հիմնական մասը գրվել է [[1948]] թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ [[1984]]-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է [[Նացիստական Գերմանիա]]յի, [[Ստալին]]ի ղեկավարության տակ գտնվող [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.:Այս։Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «[[Անասնաֆերմա]]» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին։
 
Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև [[ԽՍՀՄ]] տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել [[ԱՄՆ]] տարբեր նահանգներում։
Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։
 
Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը, [[Լի Բերես]]ն իր «[[Հանրահայտ արգելված գրքեր]]» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70 թվականներին, երբ չափազանց մեծ էր [[ԽՍՀՄ]]-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։
Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները. որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ [[ԱՄՆ]]-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելանքն հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն։
 
Տող 21.
Օվկիանիայում մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։
 
== Հայերեն հրատարակություն ==
«1984» վեպը հայերեն հրատարակվել է «[[Անտարես հրատարակչություն|Անտարես»]]» հրատարակչության կողմից, 2012 թվականին (ISBN 978-9939-51-392-8)։ Թարգմանությամբ՝ [[Աստղիկ Աթաբեկյան]]ի։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/1984_(գիրք)» էջից