«Մարտինա Նավրատիլովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
[[1985]] թվականին Նավրատիլովան խաղացել է, ինչպես շատերը համարում են, բոլոր ժամանակների լավագույն կանանց մենախաղի մրցախաղը՝ [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնության]] եզրափակիչում, [[Կրիս Էվերտ]]ի դեմ։ Նավրատիլովան պայքարում էր 3-6, 2-4 հաշվի պայմաններում և որոշիչ սեթի 5-5 հաշվի դեպքում, երբ Էվերտը կատարել է հաղթական աջից հարվածը, որը Էվերտին հաղթանակ է պարգևել 6-3, 6-7(4), 7-5 հաշվով։ Դա Էվերտի համար եղել է գլխավոր շրջադարձը, ով այնքան հիասքանչ էր մեկ տարի առաջ եզրափակիչում, որ Բեդ Քոլինզը՝ հեռուստամեկնաբան, նշել է, որ այս մարզաձևում անհրաժեշտ է ստեղծել առավել բարձր կարգի լիգա Նավրատիլովայի համար, որպեսզի նա մրցակցի։ Բաց երկնքի տակ Էվերտի հետ մրցախաղերում Նավրատիլովան առավելություն ունի 10-5 հաշվով խոտածածկի վրա և 9-7 հարդի վրա, այն դեպքում, երբ Էվերտը 11-3 առավելություն ունի գրունտի վրա։ Փակ մարզասրահում, սակայն, Նավրատիլովան ունի ակնհայտ առավելություն՝ 21-14։ Վերջին հաշվով այդ մրցակցությունում, որը դիտարկվում է որպես մեծագույն մրցակցություն կանանց թենիսում, Նավրատիլովան առավելություն ունի ընդհանուր 43-37 հաշվով, ընդ որում 14-8 [[Մեծ սաղավարտ (թենիս)|Մեծ Սաղավարտ]]ի մրցաշարերում և 10-4 Մեծ Սաղավարտի եզրափակիչներում։
 
17-ամյա գերմանացի թենիսիստուհի [[Շտեֆի Գրաֆ]]ը «բեմում» հայտնվել է [[1987]] թվականին, երբ նա համառ պայքարում Նավրատիլովային հաղթել է [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնության]] եզրափակիչում՝ 6-4, 4-6, 8-6։ Նավրատիլովան Գրաֆին երկու սեթում հաղթել է [[1987]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի և [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] եզրափակիչներում (ԱՄՆ բաց առաջնությունում նա դարձել է երրորդ թենիսիտուհին Բաց դարաշրջանում, ով հաղթանակ է տարել նույն մրցաշարի մենախաղի, կանանց զուգախաղի և խառը զուգախաղի մրցաշարերում՝ «եռակի տիտղոս»)։ Նավրատիլովան [[1987]] թվականին հասել է [[Մեծ սաղավարտ (թենիս)|Մեծ Սաղավարտ]]ի բոլոր չորս մրցաշարերի եզրափակիչ, հաղթելով նրանցից երկուսում։ Գրաֆի կայուն արդյունքները ողջ [[1987]] թվականի մրցաշրջանի ընթացքում, նրան թույլ են տվել տարվա վերջին տիրանալու աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշին։ Վերջիվերջո, Գրաֆը գերազանցել է Նավրատիլովայի 156 շաբաթ անընդմեջ և 331 շաբաթ ընդհանուր հաշվով մենախաղի վարկանիշի առաջին ռակետի ռեկորդը, սակայն 60 հաղթանակ չի բավականացրել Նավրատիլովայի 167 [[Կանանց թենիսի ասոցիացիա|WTA]] մենախաղի մրցաշարերում հաղթանակների ցուցանիշը գերազանցելուն։ Այդ թվում, զուգախաղում Նավրատիլովան համարյա երեք անգամ շատ տիտղոսներ է նվաճել, քան Գրաֆը,. ովվերջինս կանանց և խառը զուգախաղի մրցաշարերում նվաճել է ընդհանուր առմամբ 118, իսկ Նավրատիլովան՝ 344 տիտղոս։
 
[[1988]] թվականին Գրաֆը հաղթել է [[Մեծ սաղավարտ (թենիս)|Մեծ Սաղավարտ]]ի մենախաղի բոլոր չորս մրցաշարերում, հաղթելով 31-ամյա Նավրատիլովային [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի եզրափակիչում՝ 5-7, 6-2, 6-1, առաջին սեթում պարտվելուց և որոշակի դադարից հետո<ref>{{cite web| url=http://www.theguardian.com/sport/that-1980s-sports-blog/2014/jun/25/wimbledon-edberg-graf-british-disappointment-1988| title=Remembering Edberg, Graf, and British disappointment at Wimbledon 1988| last1=Pye| first1=Stephen| date=June 25, 2014| website=The Guardian UK| publisher=The Guardian| accessdate=September 7, 2014}}</ref>։ [[1989]] թվականին Նավրատիլովան և Գրաֆը հանդիպել են [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի և [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] եզրափակիչներում, որտեղ Գրաֆը հաղթանակ է տարել երկու հանդիպումներում, երեք սեթում։ Չնայած երկու թենիսիստուհիների միջև մոտ 13 տարվա տարիքի տարբերությանը, ինչպես նաև Գրաֆի համեմատաբար պասիվությանը կանանց և խառը զուգախաղերում, Նավրատիլովան հաղթել է նրանց միջև կայացած 18 հանդիպումներից 9-ում և հիմնական մրցաշարերի 9 մենախաղի հանդիպումներից 5-ում։ 34 տարեկան հասակում Նավրատիլովան Գրաֆի նկատմամբ հաղթանակ է տարել վերջին անգամ, երբ նրանք մրցակցում էին [[1991]] թվականի [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] կիսաեզրափակիչում՝ 7-6(2), 6-7(6), 6-4, որպեսզի վերջ դնի Մեծ Սաղավարտում մրցակցությանը՝ 5-4 առավելությամբ։ Հարկ է նշել, որ Մեծ Սաղավարտում Նավրատիլովայի նկատմամբ Գրաֆի բոլոր չորս հաղթանակները տեղի են ունեցել մրցաշարերի եզրափակիչներում։