«Մարտինա Նավրատիլովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
 
== Պրոֆեսիոնալ կարիերա ==
Մարտինա Նավրատիլովան [[1975]] թվականին դարձել է պրոֆեսիոնալ և նույն թվականին եզրափակիչ է դուրս եկել մենախաղի երկու խաշոր մրցաշարերում։ Նա [[Իվոն Գուլագոնգ]]ին պարտվել է [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնության]] եզրափակիչումեզրափակչում և [[Կրիս Էվերտ]]ին [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնության]] եզրափակիչումեզրափակչում, երկուսն էր երեք սեթում։ Նույն թվականի [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] կիսաեզրափակիչումկիսաեզրափակչում [[Կրիս Էվերտ]]ին պարտվելուց հետո 18-ամյա Նավրատիլովան դիմել է [[Նյու Յորք]]ի Իմիգրացիայի և հպատակագրման ծառայությանը և նրանց հայտնել, որ ցանկանում է «դասալքել» կումունիստական [[Չեխոսլովակիա]]յից և [[ապաստանի իրավունք]] է խնդրում։ Մեկ ամսվա ընթացքում նա ստացել է «Կանաչ քարտ» ({{lang-en|Green card}}, United States Permanent Resident Card), իսկ [[1981]] թվականին դարձել է [[ԱՄՆ]] քաղաքացի<ref name=wta40/>։ Բացի այդ, [[1975]] թվականին, Նավրատիլով, այն ժամանակ աշխարհի թիվ մեկ ռակետ [[Կրիս Էվերտ]]ի հետ համատեղ, հաղթանակ է տարել [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնության]] կանանց զուգախաղում՝ Մարտինայի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին խոշոր տիտղոսը։ Նրանք կրկին միավորվել են [[1976]] թվականին, որպեսզի հաղթանակ տանեն [[Ուիմբլդոնի մրցաշար|Ուիմբլդոն]]ի կանանց զուգախաղի մրցաշարում,մրցաշարում՝ եզրափակիչում հաղթելով Բիլի Ջին Քինգին և Բեթի Սթովին։
 
Նավրատիլովան մենախաղի իր առաջին խոշոր տիտղոսը նվաճել է [[1978]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ում, որտեղ նա եզրափակիչում երեք սեթում հաղթել է [[Կրիս Էվերտ]]ին և [[Կանանց թենիսի ասոցիացիա|WTA]] վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ առաջին անգամ կարիերայում, չնայած Էվերտը պահպանել է առաջին հորիզոնականը 1978 թվականի մրցաշրջանի վերջում։ Նա հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը [[1979]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ում, կրկին Կրիս Էվերտին երկու սեթում հաղթելով եզրափակիչում և տարվա վերջին առաջին անգամ վաստակել է թիվ 1 ռակետի վարկանիշը։ 1979 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից քիչ առաջ Նավրատիլովան և Էվերտը խաղացել են, հնարավոր է, Իսթբորնի մրցաշարի երբևիցե ամենաարդյունավետ եզրափակիչը, որում Էվերտը համառ պայքարում հաղթանակ է տարել 7-5, 5-7, 13-11 հաշվով։ [[1981]] թվականի ապրիլին Էվերտը Նավարտիլովային հաղթել է WTA Չեմպիոնների մրցաշարի եզրափակիչում, որն անց էր կացվում Ամելիա Այլենդում՝ 6-0, 6-0։ Դա Նավրատիլովայի պրոֆեսիոնալ կարիերայում միակ «չոր» հաշվով պարտությունն էր (այնուհետև նա վրեժխնդիր է եղել Էվերտից, [[1984]] թվականի նույն Ամելիա Այլենդում, եզրափակիչում ջախջախելով Էվերտին 6-2, 6-0 հաշվով)։ Հենց այդ նույն ժամանակ Նավրատիլովան սկսել է համագործակցել [[բասկետբոլ]]իստուհի Նենսի Լիբերմանի հետ, որպեսզի բարձրացնի իր արդյունավետությունը և հոգեբանական մոտեցումը, որպեսզի լավագույնս մրցակցի Էվերտի հետ և ցուցադրի իր իրական ներուժը<ref>{{cite web|url=http://articles.latimes.com/1994-07-31/sports/sp-21940_1_navratilova-years-martina/2 |title=Jumping Into Retirement : Martina Navratilova Will Go Out at the End of the Year Still Near the Top of the Hill, but It Has Been Quite a Climb |page=2 |publisher=''The Los Angeles Times'' |date=July 31, 1994 |first=Thomas |last=Bonk |accessdate=September 27, 2014 }}</ref>։ [[1981]] թվականին Նավրատիլովան շահել է իր երրորդ խոշոր մենախաղային տիտղոսը, Էվերտին հաղթելով [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնության]] եզրափակիչում։ Նավրատիլովան Էվերտին հաղթել է նաև [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] եզրափակիչ դուրս գալու համար մրցախաղում, որտեղ եզրափակիչում նա երրորդ սեթի թայ-բրեյքում պարտություն է կրել [[Թրեյսին Օստին]]ից։ Նավրատիլովան հաղթել է [[1982]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ում և [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ֆրանսիայի բաց առաջնություն]]ում։