«Ամանոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն վերջակետ oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
[[Պատկեր:Happy new year 06463.jpg|մինի|282x282px|Ամանորյա զարդարանքներ]]
'''Ամանոր''' (Նոր տարի, Նավասարդ), [[տոն]], նշվում է տարբեր [[ժողովուրդ]]ների կողմից ընդունված [[օրացույց]]ում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տավա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում [[Միջագետք]]ում:ում։
 
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում [[Երկիր]] մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ [[Արեգակ]]ի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Տող 17.
 
== Ծագումը ==
Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է [[Հին Արևելք]]ի մշակութային կենտրոններից մեկում՝ [[Եգիպտոս]]ում:ում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ [[Նեղոս]]ի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և [[Նեղոս]]ի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
 
== Ամանորի օրը ==
=== Գրիգորյան օրացույցով ===
Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ [[Հայաստան]]ը) տոնում է Ամանորը [[հունվարի 1]]-ին, որը, ըստ [[Գրիգորյան օրացույց]]ի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ [[Լուսնային օրացույց]]ի:ի։
 
=== Հրեական Նոր տարին ===
Տող 29.
Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, [[դեկտեմբերի 21]]-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ [[Գրիգորյան օրացույց]]ի, այդ օրը ընկած է [[հունվարի 21]]-ից [[փետրվարի 21]]-ի միջև։
 
Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են [[դեղձ]]ի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են [[մանդարին]]ի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են [[դեղձ]]ի և [[ծիրան]]ի ծառերը, [[մանդարին]]ն ու [[նուշ]]ը:ը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։
 
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել [[ծիրան]]ի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։
Տող 121.
== Հին Նոր տարի ==
{{հիմնական|Հին Նոր տարի}}
Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ [[հին տոմար]]ի:ի։ Հին և նոր տոմարների միջև [[20-րդ դար|XX]] և [[21-րդ դար|XXI]] դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ [[Հունվարի 13]]-ը համարժեք է [[դեկտեմբերի 31]]-ին։ [[Նոր տոմար|Նոր՝ Գրիգորյան տոմարը]], հաստատվել է [[1582]] թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։
 
== Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները ==
Տող 146.
 
=== Պատմություն ===
Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է [[Ասիա]]յի ժողովուրդներից, առաջին հերթին՝ [[Չինաստան]]ից:ից։ Այնտեղ կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։
 
=== Անվտանգությունը===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամանոր» էջից