«Երուսաղեմի պաշարում (1187)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
[[Սալահ ալ-Դին]]ը Բալիանի հետ նախաձեռնեց բանակցություններ Յուսուֆ Բատիտի միջնորդությամբ վերջինս ուղղափառ հոգևորական էր ով՝ հույս ուներ մուսուլմանների կողմից քաղաքի նվաճման դեպքում ավելի շատ արտոնություններ ստանալ։ [[Սալահ ալ-Դին]]ը նախատեսում էր վերցնել քաղաքը առանց արյունահեղության և առաջարկեց լավ պայմաններ<ref>[https://books.google.am/books?id=uBPggS2OxjgC&pg=PA97&dq=Siege+of+Jerusalem+Saladin+sold+as+slaves&hl=en&sa=X&ei=kekDUeKNLemc0QX5l4C4Bg&ved=0CGUQ6AEwCDgK#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20sold%20as%20slaves&f=false Lust for Power By Dick W. Zylstra Page 67]</ref>, սակայն քաղաքի իշխանությունը հրաժարվեց հանձնել քաղաքը, սկսվեց պաշարումը։
 
Մուսուլմանների բանակը կանգնած էր [[Դավիթ|Դավթի աշտարակ]] աշտարակիի և [[Դամասկոսյան դարպասներ]]ի առջև։ Սարակինոսների նետաձիգները անդադար գրոհում էին քաղաքի պատերը։ Պաշարողական մեքենաները մոտենում էին պատերին սակայն քաղաքի պաշտպանները չէին թողնում Սալահ ալ-Դինի ոժերին ամրապնդվել պատերի տակ։ Վեց օրվա ընթացքում գրոհները արդյունք չէին բերում։ Սարակինոսները կրում էին ծանր վնասներ ամեն գրոհի ժամանակ, մինչդեռ խաչակիրները ընդամենը մի քանի մարտիկ էին կորցրել։ [[Սեպտեմբերի 26]]-ին [[Սալահ ալ-Դին]]ը իր ճամբարը տեղափոխեց դեպի քաղաքի մյուս կողմը՝ [[Ձիթենյաց լեռ]]ան մոտ պարիսպները շատ բարձր չէին, ուստի քրիստոնյաները չէին կարող հակագրոհել։ Պատերը ենթարկվում էին պաշարողական մեքենաների անդադար համազարկերի։ [[Սեպտեմբերի 29]]-ին փլուզվեց պատի մի մասը, սակայն սարակինոսները չկարողացան ներխուժել քաղաք։ Բալիանը գնաց Սալահ ալ-Դինի մոտ բանակցելու քաղաքը հանձնելու շուրջ։ Սալահ ալ-Դինը համաձայնվեց։ Քաղաքը պետք է խաղաղ ճանապարհով հանձնվեր մուսուլմաններին [[Երուսաղեմի պաշարում (1099)|1099 թ. սպանդը]] չկրկնելու նպատակով։ Ֆռանկերի համար Սալահ ալ-Դինը սահմանեց 20 բեզանտ տղամարդկանց, 10 բեզանտ կանանց և 5 բեզանտ երեխաների համար։ Բոլոր նրանք ովքեր չէին կարող վճարել սահմանված գինը պետք է վաճառվեին ստրկության, սակայն տեղացի քրիստոնյաները կարող էին մնալ քաղաքում<ref>[https://books.google.am/books?id=sFatRBsSHIMC&pg=PA103&dq=Siege+of+Jerusalem+Saladin+sold+as+slaves&hl=en&sa=X&ei=e-QDUcSoI4-N0wWV7IGgAg&ved=0CFcQ6AEwBg#v=onepage&q=Siege%20of%20Jerusalem%20Saladin%20sold%20as%20slaves&f=false Frommer’s Israel By Robert Ullian Page 102]</ref>.
: