«Նիկարագուա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 57.
== Աշխարհագրություն ==
Զբաղեցրած տարածքով Նիկարագուան ամենամեծ պետությունն է Կենտրոնական Ամերիկայում,բայց բնակչության թվով նոսրաբնակներց է,այդ ցուցանիշով գերազանցում է միայն [[Բելիզ]]ին: Պետության ամենամեծ ձգվածությունը արևմուտքից-արևելք կազմում է՝ 540 կիլոմետր։ Արևմուտքից ելք ունի Խաղաղ օվկիանոս (ափագծի երկարությունը մոտ 320 կիլոմետր),իսկ արևելքից [[Ատլանտյան օվկիանոս]]ի մաս հանդիսացող [[Կարիբյան ծով]] (ափագծի երկարությունը մոտ 480 կիլոմետր)։ Ցամաքային ամենաերկար սահմանն ունի հյուսիսում՝ Հոնդուրասի հետ (922 կիլոմետր), իսկ հարավում [[Կոստա Ռիկա]]յի հետ (309 կիլոմետր)։ Երկրի խոշորագույն քաղաքը մայրաքաղաք Մանագուան է։ Տարածքի մեծ բազմազանությամբ պայմանավորված երկիրը բաժանված է բնական (ֆիզիկաաշխարհագրական) չորս մարզերի։
# Հարավային լեռնոտ՝ ընդգրկում է նիկարագուական եռանկյունաձև բարձրավանդակը
# Արևելյան ծովափնյա ցածրադիր տարածք՝ Նիկարագուայի Կարիբյան ծովափ, հիմնականում այն ծածկված է խոնավ արևադարձային մանգրային անտառներով, որոնք տեղ-տեղ վերափոխվում են անանցանելի ջունգլիների։ Այնքանով որ այս տարածքը, հարուստ չի եղել ոսկու պաշարներով, զերծ է մնացել իսպանացի կոնկիստադորների ուշադրությունից, այդ իսկ պատճառով բնական լանդշաֆտները լավ են պահպանվել։
# Ցածրադիր պարանոցային՝ նեղ շերտով տարածվում է հարավ-արևելքից մինչև Ֆոնսի ծովածոց։
# Արևմտյան հրաբխային՝աչքի է ընկնում հրաբխային ծակոտկեն ապարաշերտերով, տարածքն աչքի է ընկնում համեմատաբար չոր և տաք կլիմայով,բերրի հողերով։ Հենց արևմուտքն էլ համարվում է երկրի ամենախտաբնակ շրջանը։
 
=== Կլիմայական պայմաններ ===