«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Դիմանկարչություն: չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 10.
Գեղանկարչության ստեղծագործությունը բաղկացած է հիմքից ([[կտավ]], [[փայտ]], [[թուղթ]], [[ստվարաթուղթ]], [[քար]], [[ապակի]], [[մետաղ]] և այլն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները, կատարման տեխնիկայի յուրահատկությունները նաև կախված են ներկերի հատկություններից, կապակցանյութի բնույթից, [[վրձին]]ներից, լուծիչներից։ Անհրաժեշտ գույնը, նրբերանգը ստանալու համար ներկերը միմյանց խառնում կամ գունաթափանցում են (լեսել)։ Հաստոցային նկարի կամ որմնանկարի ստեղծման պրոցեսը բաղկացած է մի քանի փուլերից ([[գծանկար]], նախաթույր, լեսում)։
 
== Պատմություն ==
Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ [[քարի դար]]ում։ Պահպանվել են [[ժայռապատկեր]]ներ (Ֆոն-դե-Գոմ քարայրերը [[Ֆրանսիա]]յում, [[Ալտամիր]]ը՝ Հյուսիսային [[Իսպանիա]]յում), որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում (հատկապես [[Հին Եգիպտոս]]ում) և [[Ամերիկա]]յում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։ [[Հին Հունաստան]]ում [[ֆրեսկո]]ների և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հաճախ տախտակի, մասամբ՝ կտավի վրա)՝ հիմնականում մոմանկարչության տեխնիկայով։ Անտիկ շրջանի հաստոցային նկարչության փայլուն օրինակներ են ֆայումյան դիմանկարները։ Միջին դարերի [[Արևմտյան Եվրոպա]]յում, [[Բյուզանդիա]]յում, [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|ՌուսաստանՌուսաստանում]]ում, [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ.թ. 1-ին հազարամյակում [[Առաջավոր Ասիա|Առաջավոր]] և [[Միջին Ասիա]]յում, [[Հնդկաստան]]ում, [[Չինաստան]]ում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ [[Միջագետք]]ում, [[Իրան]]ում, [[Հնդկաստան]]ում, [[Միջին Ասիա]]յում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Բանաստեղծականությամբ են շնչում մետաքսի և թղթի վրա կատարված [[Չինաստան]]ի, [[Կորեա]]յի, [[Ճապոնիա]]յի (տուշ, ջրաներկ, [[գուաշ]]) գեղանկարչության նմուշները։
 
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում։ Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ [[Ջոտտո դի Բոնդոնե]]ն։ Հեռանկարի, օպտիկայի և անատոմիայի գիտական ուսումնասիրումը, [[Յան վան Էյք]]ի (Նիդերլանդներ) կատարելագործած յուղաներկի տեխնիկայի կիրառումը գեղանկարչության առաջընթացի մեծ հնարավորություններ են ընձեռել (լուսաստվերային կերպավորման օգնությամբ ծավալային ձևերի համոզիչ վերարտադրություն, աշխարհի գունային հարստության յուրացում)։ Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են [[Մազաչչո]]ն, [[Պիեռա Դելլա Ֆրանչեսկա]]ն, Ա. Մանտենիան, [[Բոտիչելլի Սանդրո|ԲոտտիչելլիԲոտտիչելլին]]ն, [[Լեոնարդո դա Վինչի]]ն, [[Միքելանջելո]]ն, [[Ռաֆայել]]ը, Ջորշոնեն, [[Տիցիան]]ը, [[Պաոլո Վերոնեզե]]ն, [[Յակոպո Տինտորետտո]]ն Իտալիայում, Յան վան Էյքը, [[Պիտեր Բրեյգել Կրտսեր|Պիտեր ԲրեյգելԲրեյգելը]]ը Նիդերլանդներում, [[Ալբրեխտ Դյուրեր]]ը, [[Հանս Հոլբայն Կրտսեր]]ը, [[Մաթիաս Գրունեվալդ|Մ․ Նիթհարդը]] (Գրյունեվալդ) Գերմանիայում։
=== 17-18-րդ դարեր ===
[[Պատկեր:Jean Siméon Chardin - The Prayer before Meal - WGA04770.jpg|մինի|[[Ժան Բատիստ Շարդեն]], Աղոթք ճաշից առաջ, 1744, [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)]]]]
Տող 19.
 
=== 19-20-րդ դարեր ===
XIX դարում [[Եվրոպա]]յում (Բալկանյան երկրներ) և [[Ամերիկա]]յում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային-ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․ Ժերիկոն, Է․ Դելակրուան Ֆրանսիայում, [[Կառլ Բրյուլով|Կառլ Բրյուլլովը]], [[Ալեքսանդր Իվանով]]ը [[Ռուսաստան]]ում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․ Կուրբեն, Ժ․ Ֆ․ Միլլեն, Օ․ Դոմիեն, Կ․ Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները [[Ֆրանսիա]]յում, [[Ջոն Կոնստեբլ]]ը Անգլիայում, [[Ադոլֆ ֆոն Մենցել]]ը, Վ․ Լայբլը Գերմանիայում, Ա.Գ.Վենեցիանովը, Պ․ Ա․ Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ-քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը ([[Վասիլի Պերով]], [[Իվան Կրամսկոյ]], [[Իլյա Ռեպին]], [[Վասիլի Սուրիկով]], [[Վասիլի Վերեշչագին]], [[Իսահակ Լևիտան]])։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի ([[Կլոդ Մոնե]], Օ․ Ռենուար, [[Կամիլ Պիսսարո]], [[Ալֆրեդ Սիսլեյ]], մասամբ՝ [[Էդուարդ Մանե]], [[Էդգար Դեգա]]) ելակետը 1870-ական թվականների սկզբին։ XIX դ․ [[Եվրոպա]]յում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։
[[Պատկեր:Vincent Willem van Gogh 127.jpg|մինի|[[Վինսենթ վան Գոգ]], [[Արևածաղիկներ (Վան Գոգ)|Արևածաղիկներ]], [[1888]], [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]]]
XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ [[Պոստիմպրեսիոնիզմ]]ի ([[Պոլ Սեզան]], [[Վինսենթ վան Գոգ]], [[Պոլ Գոգեն]], Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր [[ֆովիզմ]]ը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ [[Պաբլո Պիկասո|Պաբլո ՊիկասսոՊիկասսոն]]ն, [[Անրի Մատիս]]ը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, [[Դիեգո Ռիվերա]]ն, [[Խոսե Կլեմենտե Օրոսկո]]ն, [[Խոսե Դավիդ Սիկեյրոս]]ը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, [[Միխայիլ Վրուբել]]ի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ [[էքսպրեսիոնիզմ]]ում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում ([[կուբիզմ]], [[ֆուտուրիզմ]], [[սյուրռեալիզմ]]) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
 
XX դ․ աճում է մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչության դերը (օրինակ՝ հեղափոխական–դեմոկրատական մոնումենտալ գեղանկարչությունը [[Մեքսիկա]]յում)։
Սովետական գեղանկարչությունը սերտորեն կապված է կոմունիստական գաղափարախոսությանը, արվեստի կուսակցականությանն ու ժողովրդայնությանը։ Հենվելով ռեալիզմի ավանդույթների վրա՝ սովետական գեղանկարչությունը քննադատաբար օգտվում է XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի հայրենական և համաշխարհային գեղանկարչության փորձից, գեղարվեստական համակարգից։ Այն գեղանկարչության զարգացման նոր փուլ է, որին բնորոշ է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաղթանակը։ Գեղանկարչությունը [[ԽՍՀՄ]]–ում զարգանում է բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Խորհրդային գեղանկարչությանը հատուկ են իրականության, աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունը, ինչպես և ռոմանտիկ ոգեշնչվածությունը։ 1920-ական թվականներին մեծ նշանակություն է ստացել պատմա–հեղափոխական թեման (Մ․ Բ․ Դրեկովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի, Բ․ Վ․ Իոզանսոնի, Ի․ Ի․Բրոդսկու, Ա․ Մ․ Դերասիմովի կտավները)։ Հետագայում երկրի հերոսական անցյալին, 1941-1945 թվականներիի [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, խորհրդային մարդու հերոսականությանը նվիրված կտավներ։ Մեծ նշանակություն է տրվում [[դիմանկար]]ի (Ա․ Ե․ Արխիպով, Ս․ Վ․ Նեստերով, [[Մարտիրոս Սարյան]], Պ․ Դ․ Կորին, Պ․ Պ․ Կոնչալովսկի), կենցաղային ժանրի (Ս․ Վ․ Դերասիմով, Ա․ Ա․ Պլաստով, Տ․ Ն․ Յաբլոնսկայա), [[բնանկար]]ի (Վ․ Ն․ Բակշեև, Ն․Պ․ Կրիմով, Ն․ Մ․ Ռոմանդին), նատյուրմորտի (Դ․ Դ․ Մաշկով) և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի (Վ․ Ա․ Ֆավորսկի, Ե․ Ե․ Լանսերե) զարգացմանը։ Կազմավորվել են գեղանկարչության ազգային դպրոցներ (Մարտիրոս Սարյան, [[Հակոբ Կոջոյան]], Ս․ Ա․ Չույկով, Ու․ Տանսիբաև, Թ․ Սալախով, Լ․ Դուդիաշվիլի, Է. Իլտներ, Մ․ Ա․ Սավիցկի, Ա․ Դուդայտիս, Ա․ Ա․ Շովկունենկո և ուրիշներ)։
 
== Գեղանկարչությունը Հայաստանում ==
Գեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշները․ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է։ Հնում կիրառվել են «կենդանագիրը» և «երփնագիրը», որոնք վկայված են դեռևս վաղ միջնադարից։ «Երփնագիրը» մեր լեզվի պատմական զարգացման ինչ-որ փուլում դուրս է մնացել ակտիվ գործածությունից ու, ինչպես և «կենդանագիրը», իր ստեղծագործական իմաստով պահպանվել է բառարաններում։ [[Մանուկ Աբեղյան]]ի, [[Դերենիկ Դեմիրճյան]]ի և Դ․Լևոնյանի առաջարկով այն կրկին դրվել է գործածության մեջ։
 
Տող 32.
 
== Գեղանկարչության ժանրեր ==
=== Դիմանկարչություն ===
{{հիմնական|Դիմանկար}}
Դիմանկարը մարդու կամ մարդկանց խմբի պատկեր է, որ գոյություն ունեն կամ գոյություն են ունեցել իրականում։ Դիմանկարի ժանրի սահմանները հստակ չեն, և հաճախ դիմանկարը կարող է համատեղվել այլ ժանրերի տարրերի հետ։
Տող 152.
 
== Գրականություն ==
* Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958:
* Ազարյան Լ․Ռ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․, Ե․, 1964:
* Հայկական մանրանկարչություն, Ե․, 1967։ Ավետիսյան Ա․ Ն․, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971:
* Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1-2, Ե․, 1971–75:
* Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII - XVIII դարերում, գեղանկարչություն Ե․, 1974:
* Дурново Л․ А․, Краткая история древнеармянской живописи, Е․, 1957;
* Каменский А․ А․, Зрителю о живописи, М․, 1959;
* Измайлова Т․ А․, Айвазян М․ А․, Искусство Армении, М․, 1962;
* Недошивин Г․ А․, Беседы о живописи, 2 изд․, перераб․, М․, 1964;
* Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66;
* История русского искусства, т․ 1-13, М․, 1953-69․