«Իրաք-քուվեյթյան պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 31.
'''Իրաքա-քուվեյթյան պատերազմ''' կամ '''Ծոցի առաջին ճգնաժամ'''<ref group="Ն">Արևմտյան գրականության մեջ ընդունված է Իրաքա-քուվեյթյան պատերազմը (1990-1991)՝ ''Ծոցի առաջին ճգնաժամ'', Իրաքի նվաճումը 2003 թվականին՝ ''Ծոցի երկրորդ ճգնաժամ'', Իրաքյան պատերազմը 2003-2011 թվականներին՝ ''Ծոցի երրորդ ճգնաժամ''</ref> , հակամարտություն [[Իրաք]]ի և [[Քուվեյթ]]ի միջև [[1990]]-[[1991]] թվականներին, որն ավարտվեց միջազգային ուժերի ներգրավմամբ ու [[Իրաք]]ի պարտությամբ։ Տևել է [[1991]] թվականի [[հունվարի 17]]-ից մինչև [[փետրվարի 28]]-ը։ Հակամարտությունը հայտնի է օդային ուժերի և գերճշգրիտ զինքի աննախադեպ օգտագործությամբ, ինչը, ըստ շատ մասնագետների կարծիքի, վկայել է ռազմական արվեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Նաև, ինֆորմացիոն միջոցներում պրոցեսի լայն նկարագրման շնորհիվ, հակամարտությունը ստացել է «հեռուստատեսական պատերազմ» անվանումը։[[20-րդ դար]]ի երկրոդ կեսի ամենահայտնի ռազմական հակամարտություններից մեկն է։
 
== Պատմություն ==
Իրաքա-քուվեյթյան տեղական վեճը վերաճեց հսկայական մի ռազմական հրդեհի [[Մերձավոր Արևելք]]ում, որը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո դարձավ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որն իր մեջ ներքաշեց ավելի քան մեկ միլիոն զինվորականների։ Սկսված պատերազմը հանդիսացավ դժվար և պատասխանատու փորձություն համաշխարհային հանրության համար, որը հանդես էր գալիս ընդդեմ անմարդկային գործողությունների։
 
Տող 52.
Հաջորդ իսկ գիշերը Իրաքի զորքերը գրավեցին Քուվեյթը։
 
Անհաջող եղավ [[ԱՄՆ]]-ի փորձերը ազդելու Իրաքի վրա։ [[Օգոստոսի 1]]-ին Իրաքի դեսպան Մուհամմադ ալ-Մաշատին ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ մերձավորարևելյան և հարավասիական գործերով օգնական Ջ. Կելլին։ Ամերիկյան կողմի անհանգստությանը, այն որ Իրաքը զորքեր է տեղակայում Քուվեյթի սահմանին, Մաշատը պատասխանեց. «Իրաքը լիակատար իրավունք ունի տեղակայել իր զորքերը իր տարածքի սահմաններում, ինչպես կցանկանա»։
 
Նույն օրը կոնֆերանս-սրահում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի հետ փակ դռների ետևում կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին պետդեպարտամենտի, պաշտպանության նախարարության, Կենտրոնական Հետախուզական Վարչության և Սպիտակ տան ղեկավարները։ Այս խորհրդակցության ժամանակ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Ռ.Կեռը հանդես եկավ՝ զգուշացնելով, որ 6-12 ժամից Իրաքը կհարձակվի Քուվեյթի վրա։
Տող 68.
 
== Քաղաքական լուծում գտնելու փնտրտուքներ ==
[[Իրաք]]ի ագրեսիան ընդդեմ [[Քուվեյթ]]ի միջազգային հանրության կողմից քննադատությամբ ընդունվեց։
[[Խորհրդային Միություն]]ը քննադատեց իրաքյան զորքի գործունեությունը։ [[Օգոստոսի 3]]-ին մամուլում խորհրդային ղեկավարության անունից համապատասխան հայտարարություն տպագրվեց, որում ասվում էր, որ [[ԽՍՀՄ]]-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Իրաքին։
 
Օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում Խորհրդային Միության, [[ԱՄՆ]]-ի, Իրաքի, մի շարք արաբական և արևմտաեվրոպական երկրների մասնակցությամբ տեղի ունեցան մի շարք քննարկումներ։ Նպատակը մեկն էր՝ գտնել քաղաքական ելք [[Պարսից ծոց]]ում ստեղծված դրությունից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր տարածաշրջանում իր ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերի տեղակայումը։ Ոչ ամողջական վերջին 4 ամիսների ընթացքում, ինչ Իրաքը ներխուժել էր Քուվեյթ, [[ՄԱԿ]]-ը ընդունել էր 11 բանաձև, սակայն [[Սադդամ Հուսեյն|ՀուսեյնՀուսեյնը]]ը շարունակում էր անտեսել միջազգային հանրության կարծիքը։ Երբ պարզ դարձավ, որ ինքնակամ Իրաքը չի լքելու Քուվեյթը, [[1990]] թվականի [[նոյեմբերի 29]]-ին ընդունվեց թվով 12-րդ բանաձևը՝ 678։ Նրանում ասվում էր, որ, եթե Իրաքը մինչև [[1991]] թվականի [[հունվարի 15]]-ը ամբողջովին չկատարի նախկին բանաձևերի պահանջները, ապա ՄԱԿ-ը պարտավորվում է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեցնի ագրեսիան։ Սա միջազգային հանրության կողմից վերջնագիր էր Սադդամ Հուսեյնին և միևնույն ժամանակ զգուշացում, որ հնարավոր է ռազմական ներխուժման հնարավորություն ընդդեմ Իրաքի։
 
Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրաքը նախկինի պես խուլ է, նա շարունակում էր ավելացնել իր զինված ուժերի թվաքանակը [[Սաուդյան Արաբիա]]յի սահմանին։ Այժմ ոչ-ոք կասկած չուներ, որ Հուսեյնին կարելի է համոզել միայն զինված ճանապարհով։ Եվ տարբեր երկրներից եկած ուժերը, որի կորիզը կազմում էին [[ԱՄՆ]]-ի զորքերը, սկսեցին ռազմական գործողությունների պատրաստությունները՝ «Անապատի վահան» գործողությունը։
Տող 100.
[[Փետրվարի 27]]-ին [[Էլ-Քուվեյթ]]ում ազգային հիմնի ներքո բարձրացվեց պետական դրոշը, սակայն նահանջող իրաքյան զորքերի և նրանց հետապնդող դաշնակիցների ուժերի միջև կռիվները շարունակվում էին ընթանալ։ Նույն օրը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ բազմազգ ուժերի զորքերի հրամանատար՝ գեներալ Ն. Շֆարցկոպֆը հայտարարեց 4 հազարից ավելի քան 3 հազար իրաքյան տանկերի ոչնչացման մասին։ Dաշնակիցների կորուստները կազմել են ընդամենը 4 տանկ։
 
Այսպիսով, ռազմական գործողությունները [[Պարսից ծոց]]ի շրջանում ավարտվեցին։ [[Մարտի 2]]-ին [[ՄԱԿ]]-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 686 բանաձևը, որում առաջ էին քաշվում պայմաններ Պարսից ծոցի շրջանում խաղաղության հաստատման համար։ Ըստ դրա՝ [[Իրաք]]ն անվերապահորեն պետք է ընդունի նախկինում ընդունված 12 բանաձևերը։ Իրաքը հրաժարվում էր ամեն տեսակի գործողություններից ուղղված [[Քուվեյթ]]ին անեկսիայի ենթարկելու, ընդունում էր իր պատասխանատվությունը Քուվեյթին վնաս հասցնելու համար, երրորդ երկրներին, որոնք տուժել էին այս ագրեսիայի ընթացքում, քուվեյթյան և այլ ազգի ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակում, Քուվեյթից բռնագրավված գույքի վերադարձ, ռազմագերիների ազատ արձակում, Քուվեյթում իրաքյան կենսաբանական և քիմիական զենքի մասին տեղեկությունների տրամադրում, որտեղ գտնվում էին դաշնակիցների ուժերը։ Զինադադարի մասին բանակցությունները երկու կողմերի միջև տեղի ունեցան [[մարտի 3]]-ին Սաֆհան բնակավայրում։ Նրանում մասնակցում էին բազմազգ ուժերի զորքերի հրամանատար գեներալ Ն.Շֆարցկոպֆը և համարաբական ուժերի հրամանատար թագաժառանգ Խալիդ իբն Սուլթանը։ Իրաքյան կողմը ներկայացնում էր գեներալ Սուլթան Խաշեմ Ահմեդը։ Իրաքն առանց որևէ նախապայմանի ընդունեց [[ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ|ՄԱԿ-ի Անվտանգության ԽորհրդԽորհրդի]]ի բանաձևը։ Այսպիսով պատերազմը ավարտվեց։ «Փոթորիկը անապատում» մարեց։
 
== Պատերազմի արդյունքները ==
Տող 113.
* [[Քուվեյթի ազատագրման օր]]
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}