«Ռաջկոտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 25 բայտ ,  3 տարի առաջ
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Ռաջկոտ'''({{lang-hi|राजकोट}})՝ քաղաք հնդկական նահանգ [[Գուջարաթ]]ում: Բնակչության թվականակով 4-րդ քաղաքն է նահանգում՝ [[Ահմեդաբադ]]ից, [[Սուրատ]]ից և [[Վադոդարա]]յից հետո: Ռաջկոտը ձևավորում է [[Հնդկաստան]]ի մեծությամբ 35-րդ քաղաքային ագլոմերացիան 1,28 միլիոն բնակչությամբ (2012 թվականի տվյալներով): Այս քաղաքը աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է համարվում, այն Ռաջկոտ շրջանի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է 245 կմ հեռավորության վրա նահանգի [[Գանդինագար]] մայրաքաղաքից՝ [[Աջ]] և [[Նիարի]] գետերի ափին: 1948 թվականի [[ապրիլ]]ի 15-ից մինչև 1956 թվականի [[օգոստոս]]ի 31-ը քաղաքը եղել է հնդկական նահանգ Սահուրաշտրայի մայրաքաղաքը, սակայն 1960 թվականի [[մայիս]]ի մեկից քաղաքը մտավ [[Գուջարաթ]] նահանգի կազմի մեջ:
 
== Պատմություն ==
Ռաջկոտը հիմնադրվել է Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայի կողմից 1620 թվականին: Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայը համարվում է Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի՝ [[Նավանգար]] պետության ղեկավարի թոռը: Մինչ Ջադեյաների իշխանությունը այս տարածքը գտնվում էր Գուջարաթների իշխանության տակ: 1590 թվականի Բհուչար ծովի պատերազմի արդյունքում Նավանագար պետությունը գրավվեց [[մոնղոլներ]]ի կողմից: Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհանը կալանավորվեց և ուղարկվեց [[Դելի]]: Քաղաքը ստացել է «Ռաջկոտ» անվանումը ի պատիվ Ռաջու Սանդհիի, նա ստեղծել է Ռաջկոտ իշխանությունը Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի հետ միասին: Այս իշխանության կառավարման ընդհացքում իշխանության տարածքը ընդլայնվեց: 1720 թվականին քաղաքը գրավեց [[Մասում Հանի]]ն և այն վերանվանեց Մասումաբադ: 1722 թվականին Ռաջկոտում կառուցվում է պաշտպանական ամրոց ՝ 45 կմ պարագծով և 8 մետր լայնությամբ:
 
1720 թվականին քաղաքը գրավվել է Թհակոր Սահիբ Ռանմալջի Մեհրամանջիի կողմից և նորից վերանվանվել է Ռաջկոտ: 1818 թվականին պառակտման հետևանքով իշխող դինաստիայի տեղական իշխանությունները ընդունեցին բրիտանական պրոտեկտորանտը: Ռաջկոտը դարձավ [[Բրիտանիա]]յի տեղական վարչակազմի նստավայրը: Գաղութային ժամանակաշրջանում Ռաջկոտում կառուցվել են մի շարք ականավոր շենքեր, ուսումնական հաստատություններ և այլն:
 
== Կլիմա ==
Քաղաքը գտնվում է արևադարձային գոտում ՝ շատ շոգ և չոր ամառով: Մարտի կեսից մինչև հունիսի կեսերը խոնավ մուսոնային կլիաման է, իսկ հունիսի կեսից մինչև օգոստոս քաղաքը ստանում է մոտ 620 մմ տեղումներ: Նոյեմբերից հունիս ամիսը ընկած բոլոր ամիսներին դիտվում է չափավոր ջերմաստիճան (մոտ 20  °C) և ցածր խոնավության աստիճանով:
Ռաջկոտում ամռանը օդի ջերմաստիճանը տատանվում է 24  °C և 42  °C-ի միջև, իսկ ձմեռային ամիսներին՝ 10  °C-ից 22  °C:
 
{{Եղանակի աղյուսակ
{{Արտաքին հղումներ}}
== Աղբյուրներ ==
* [http://www.zeitverschiebung.net/ Ռաջկոտ]
 
[[Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքներ]]