«Գետնաելակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 15.
| grin = 4744
}}
'''Գետնաելակ''' , ({{lang-lat|Fragaria}}), գետնամորի, ելակ, իծամորի, ոչխարի մորի, [[վարդազգիներ]]ի ([[վարդածաղիկներ]]) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30-35), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ գետնաելակ անտառային (''F. vesca''), գետնաելակ կանաչ (''F. viridis'') և գետնաելակ անանասի (''F. ananassa'')։ Վերջին տեսակը, որին անվանում են ելակ, իր բազմաթիվ սորտերով տարածված է միայն մշակության մեջ՝ գրեթե բոլոր մարզերում։ Վայրի վիճակում տարածված է [[Լոռի|Լոռու]], [[Տավուշի մարզ|ՏավուշՏավուշի]]ի, [[Արագածոտնի մարզ|ԱրագածոտնԱրագածոտնի]]ի, [[Սյունիք]]ի, [[Գեղարքունիքի մարզ|ԳեղարքունիքԳեղարքունիքի]]ի և այլ մարզերում։
== Նկարագիր ==
Գետնաելակը 40-50 սմ բարձրությամբ թուփ է։ Տերևները եռամասն, ծաղիկները՝ հիմնականում երկսեռ, սպիտակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի՝ հավաքված ողկուզաձև կամ վահանաձև ծաղկաբույլի մեջ։ Պտուղները [[հատապտուղ]] են։ Պտուղը կեղծ, հյութալի հատապտուղ է (կարմիր, վարդագույն, սպիտակ), որի վրա դասավորված են սերմերը։ Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ։ Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15-20 օր։ Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշարակ, ջեմ, հյութ և այլն)։
== Մշակում ==
Մշակվում է գլխավորապես այգու գետնաելակ (''F․ ananassa'')։
Աշխարհում հայտնի են գետնաելակի 2000-ից ավելի սորտեր։ Գետնաելակի սորտերը [[Հայաստան]]ում մշակության մեջ հայտնի են [[XIX դար]]ի II կեսերից սկսած, գլխավորապես [[Երևան]]ի շրջակայքի տնամերձ այգիներում։ [[1930]]-[[1935]] թվականներից մշակվում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում։ Բերքատվությունը 50-100 ց/հա։ Ցրտադիմացկուն է, լավ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում։
 
== Բազմացում ==