«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

 
Եվս մեկ պատճառ, որը առիթ հանդիսացավ Լիգայի ձևավորման, Օսմանյան բանակի արդյունավետության անկումն էր: Օսմանյան կայսրությունը [[Իտալո-թուրքական պատերազմ|պատերազմում]] էր Իտալիայի դեմ 1911-ից 1912 թվականներին [[Լիբիա]]յում, երբ Իտալիան ներխուժեց [[Տրիպոլիտանիա]]: Արդյունքում իտալացիները նվաճեցին հույնաբնակ [[Դոդեկանես]] կղզիները, ինչը դրդեց Հունաստանին անմասն չմնալ Օսմանյան կայսրության դեմ ապագա պատերազմից:
 
== Մեծ տերությունների արձագանք ==
[[Պատկեր:Balkan League and Hagia Sophia.jpg|thumb|Ռազմական դաշինքի գաղափարախոսություն, 1912 թվական:]]
Այս զարգացումները աննկատ չմնացին Մեծ տերությունների կողմից, սակայն պաշտոնական համաձայնություն կար Մեծ տերությունների միջև կապված Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության հետ, ինչը պետք է զգուշացներ Բալկանյան երկներին: Ոչ պաշտոնապես ամեն երկիր հակամարտության մեջ փնտրում էր իր սեփական շահը: Արդյունքում որևէ պաշտոնական զգուշացում Մեծ տերությունների կողմից Բալկանյան երկրներին չհնչեց, երբ սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը:
 
* [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]] Լիգայի ձևավորման շարժիչ ուժն էր, և Լիգային համարում էր հետագայում հավանական Ավտրո-Հունգարիայի դեմ պատերազմելու գործիք<ref name="Stowell1">{{cite book | last = Stowell | first = Ellery Cory | title =The Diplomacy Of The War Of 1914: The Beginnings Of The War (1915) | publisher = Kessinger Publishing, LLC. | year =2009 | isbn =978-1-104-48758-4 | page =94 }}</ref>: Սակայն ռուսները տեղյակ չէին Բուլղարիայի մտահղացումներից կապված Թրակիայի և Կոստանդնուպոլսի հետ, տարածքներ, որոնց նկատմամբ ռուսները վաղուց ունեին հավակնություններ և գաղտնի պայմանավորվել էին դաշնակից Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ:
* [[Ֆրանսիական երրորդ հանրապետություն|Ֆրանսիան]] 1912 թվականին դեռ պատրաստ չէր պատերազմել Գերմանիայի դեմ և ընդհանուր առմամբ դեմ էր Լիգայի ստեղծմանը, սակայն նրա դաշնությունը ռուսների հետ չէր կայանա և ռուսները դեմ չէին դուրս գա Ավստրո-Հունգարիային, եթե չլիներ Բալկանյան լիգան:
* [[Բրիտանական կայսրություն]]ը չնայած պաշտոնապես սատարում էր Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, սակայն գաղտնի դիվանագիտական գործողությունների շնորհիվ դրդեց Հունաստանին միանալ Լիգային ի հակադրություն Ռուսաստանի ազդեցության: Միևնույն ժամանակ Բրիտանիան կողմ էր, որպեսզի Բուլղարիան տիրի Թրակիային` գերադասելով բուլղարական Թրակիան ռուսականից:
* [[Ավստրո-Հունգարիա]]ն ճանապարհ էր որոնում դեպի [[Ադրիատիկ ծով]] Օսմանյան կայսրության տարածքների հաշվին և դեմ էր որևէ երկրի ընդարփակմանը այս տարածքում: Միևնույն ժամանակ Հաբսբուրգյան կայսրությունը մեծ խնդիրներ ուներ սլավոն ժողովրդի հետ, որոնք դեմ էին գերմանո-հունգարական իշխանությանը: Սերբիայի հավակնությունները Բոսնիայի նկատմամբ գաղտնիք չէին, և այն կարող էր Ավստրո-Հունգարիային թշնամանար, իսկ Սերբիան ռուսների դաշնակիցն էր, արդյունքում կստացվեր, որ Ավտրո-Հունգարիան դուրս կգար ռուսների դեմ:
* [[Գերմանական կայսրություն|Գերմանիան]], որը լրջագույնս ներքաշված էր օսմանյան քաղաքականության մեջ, պաշտոնապես դեմ էր պատերազմին ընդդեմ օսմանցիների, սակայն գայթակղությունը, որ Բուլղարիան կարող է միանալ Կենտրոնական ուժերին, ավելի մեծ էր քան Օսմանյան կայսրության պաշտպանությունը: Գերմանիան հույս ուներ Բալկաններում ունենար հզոր դաշնակից, որը կպայքարեր ռուսների դեմ ապագա պատերազմում:
 
Բալկանյան Լիգայի համար որոշիչ էր, որ Օսմանյան կայսրությունը թույլ և քայքայված կայսրություն էր: Դաշնակից երկրների կառավարությունները համաձայնեցրեցին իրենց ռազմական մարտավարությունները: 1912 թվականի սեպտեմբերի վերջին օրերին օսմանցիները և Բալկանյան երկրները զորահավաք կազմակերպեցին: Բալկանյան լիգայի երկրներից առաջինը Չեռնոգորիան պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը հոկտեմբերի 8-ին` սկսելով [[Առաջին Բալկանյան պատերազմ]]ը: Մյուս երկրները պատերազմ հայտարարեցին հոկտեմբերի 17-ին:
 
== Ծանոթագրություններ ==