«Չարլի Մանգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Անձ}}
'''Չարլզ Թոմաս Մանգեր''' ({{ԱԾ}}), ամերիկացի գործարար, իրավաբան, ներդրող և բարերար: Նա հանդիսանում է [[Ուորեն Բաֆեթ]]ի կողմից կառավարվող [[Բերքշիր Հեթուեյ|Բերքշիրի Հեթուեյ]] ընկերության փոխնախագահը։ [[Ուորեն Բաֆեթ|Բաֆեթը]] Մանգերին անվանում է «իմ գործընկեր»։ Մանգերը 1984-2011թթ. աշխատել է որպես Wesco Financial Corporation-ի տնօրեն (Wesco-ի 80%-ն այդ ժամանակ պատկանում էր [[Բերքշիր Հեթուեյ|Բերքշիր Հեթուեյին]])։ Նա նաև [[Լոս Անջելես|Լոս Անջելեսում]] տեղակայված Daily Journal Corporation-ի նախագահն է և Costco Wholesale Corporation-ի տնօրենը։
 
Ֆորբս ամսագիրը 2015-ին նրա կարողությունը գնահատում էր 1.3 միլիարդ դոլար։
 
Մանգերը ծնվել է Օմահայում, Նեբրասկա։ Որպես պատանի աշխատել է Ուորեն Բաֆեթի պապին պատկանող Buffett & Son խանութում։ Միչիգանի համալսարան ընդունվելուց հետո, որտեղ նա սովորել է մաթեմատիկա, այցելություններից բացի այլևս չի վերադարձել Օմահա։ 1943-ին նա դուրս է եկել քոլեջից՝ ծառայության անցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո ավարտել է Հարվարդի Իրավունքի դպրոցը և սկսել իրավաբանությամբ զբաղվել Լոս Անջելեսում։
 
1962-ին Մանգերը ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը նման էր Բաֆեթի ընկերությանը։ 1962-1975-ը նրա ընկերությունը ունեցել է տարեկան միջինը 19.8 տոկոսի եկամուտ, ինչը գրեթե չորս անգամ ավելի է եղել շուկայի ցուցանիշներից։
 
1976-ին տեղի է ունեցել Բերքշիր Հեթուեյի և Blue Chip Stamps ընկերությունների միաձուլումը, որտեղ Մանգերը զբաղեցնում էր տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։
 
== Ծանոթագրություններ ==