«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Balkans at 1905.jpg|thumb|250px|left|Բալկանները Բալկանյան լիգայի ստեղծման ժամանակ, Բալկանյան պատերազմներից առաջ:]]
Բուլղարիան իր անկախությունը ձեռք բերելուց հետո երկար ժամանակ օսմանյան տարածքների հաշվին ընդարձակման քաղաքականություն էր մշակել: [[Արևելյան Ռումելիա]]յում տեղիունեցած հաջող հեղաշրջումից հետո, Բուլղարիան գրագետ սցենար մշակեց Մակեդոնիայի հաշվին ընդարձակվելու ուղղությամբ: Իրականում Բուլղարիան Մակեդոնիայի տարածքում ստեղծեց ազատագրական շարժում, որը պետք է հասներ Մակեդոնիայի ինքավարությանը, որից հետո նախագծվում էր Մակեդոնիայի կցումը Բուլղարիային: Հասկանալով Բուլղարիայի մտադրությունների մասին Սերբիան և Հունաստանը հրահրեցին Մակեդոնիայում պարտիզանական պատերազմ ուղղված Բուլղարիայի շահերի դեմ: Հակամարտությունը ավարտվեց երբ [[Երիտթուրքեր]]ը եկան իշխանության և սկսեցին բարեփոխումներ իրականացնել օսմանյան բոլոր տարածքներում: Բուլղարիան դրանից հետո որոշեց ընդլայնվել պատերազմի միջոցով` կառուցելով մեծ բանակ և համարելով իրեն Բալկանների [[Պրուսիա]]<ref>[http://www.mirrorservice.org/sites/ftp.ibiblio.org/pub/docs/books/gutenberg/1/4/4/7/14477/14477-h/14477-h.htm Emile Joseph Dillon, "''The Inside Story of the Peace Conference''", Ch. XV]</ref>: Սակայն պարզ էր, որ Բուլղարիան միայնակ չէր կարող կռվել օսմանցիների դեմ և անհրաժեշտ էր դաշինք: Դաշնություն կնքելով Բուլղարիան նախագծում էր սերբերին կենտրոնացնել Մակեդոնիայում, իսկ իր զորքերը ուղղել դեպի Թրակիա, իր խոշոր [[Ադրիանապոլիս]] և [[Կոստանդնուպոլիս]] քաղաքներով:
 
Հունաստանում բանակի սպաները 1909 թվականի օգոստոսին կազմակերպեցին հեղաշրջում և կառավարության ղեկավար դարձավ [[Էլեֆթերիոս Վենիզելոս]]ը, ով հույսեր ուներ վերադարձնել [[Կրետե կղզի|Կրետեն]] Հունաստանին, քանի որ 1897 թվականի [[Հույն-թուրքական պատերազմ (1897)|Հույն-թուրքական պատերազմի]] արդյունքում այն անցել էր օսմանցիներին: Հունաստանի լիգային միանալու քննարկումների ժամանակ Բուլղարիան հրաժարվեց հույների հետ կնքել լրացուցիչ պայմանագիր, որով հույներին կզիջեին այլ տարածքներ ինչպես սերբերի հետ պայմանագրի դեպքում էր: Ունենալով վատատեսական տրամադրվածություն հունական բանակի հզորության հանդեպ, Բուլղարիան վստահ չէր, որ հույները կկարողանան հաջող մարտնչել Մակեդոնիայում, և իրենք կկարողանան նվաճել [[Սալոնիկ]] քաղաքը հույներից առաջ: Այնուամենայնիվ Հունաստանի Լիգա մուտքը շատ արդյունավետ եղավ դաշնակիցների համար, քանի որ Բալկանյան երկրների մեջ միայն Հունաստանը ուներ հզոր նավատորմ և այն կարող էր խոչընդոտել օսմանցիների տեղաշարժը Ասիայից Եվրոպա ծովային ուղով: Հույների դեսպանը [[Սոֆիա]]յում Լիգա մտնելու քննարկումների ժամանակ պնդում էր, որ հույները կարող են պատերազմել 600.000 բանակով, որից ցամաքում 200.000 զինվոր և նավատորմը 400.000 զինվոր:
 
Չեռնոգորիան համեմատաբար փոքր երկիր էր, սակայն Սերբիայի հետ կապերի շնորհիվ դարձավ Լիգայի անդամ որպես երկրորդ դասի անդամ` ունենալով տարածքային պահանջ [[Սանյակ]]ի և հյուսիս ալբանական [[Շկոդրա]]յի նկատմամբ:
 
Եվս մեկ պատճառ, որը առիթ հանդիսացավ Լիգայի ձևավորման, Օսմանյան բանակի արդյունավետության անկումն էր: Օսմանյան կայսրությունը [[Իտալո-թուրքական պատերազմ|պատերազմում]] էր Իտալիայի դեմ 1911-ից 1912 թվականներին [[Լիբիա]]յում, երբ Իտալիան ներխուժեց [[Տրիպոլիտանիա]]: Արդյունքում իտալացիները նվաճեցին հույնաբնակ [[Դոդեկանես]] կղզիները, ինչը դրդեց Հունաստանին անմասն չմնալ Օսմանյան կայսրության դեմ ապագա պատերազմից:
 
== Ծանոթագրություններ ==