«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը: 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց [[Սկոպյե]]ն և շարժվեց [[Մոնաստիր]]ի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել [[Ալբանիա]]յի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին: Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո: Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին: Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ: Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա [[Վարդար Մակեդոնիա]]յի հարցում: Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան [[Կրիվա Պալանկա]]-[[Օհրիդ]] գծից հարավ: Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը [[Ադրիատիկ ծով]]ի ափով: Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով: Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ:
 
[[Պատկեր:Balkans at 1905.jpg|thumb|250px|left|Բալկանները Բալկանյան լիգայի ստեղծման ժամանակ, Բալկանյան պատերազմներից առաջ:]]
Բուլղարիան իր անկախությունը ձեռք բերելուց հետո երկար ժամանակ օսմանյան տարածքների հաշվին ընդարձակման քաղաքականություն էր մշակել: [[Արևելյան Ռումելիա]]յում տեղիունեցած հաջող հեղաշրջումից հետո, Բուլղարիան գրագետ սցենար մշակեց Մակեդոնիայի հաշվին ընդարձակվելու ուղղությամբ: Իրականում Բուլղարիան Մակեդոնիայի տարածքում ստեղծեց ազատագրական շարժում, որը պետք է հասներ Մակեդոնիայի ինքավարությանը, որից հետո նախագծվում էր Մակեդոնիայի կցումը Բուլղարիային: Հասկանալով Բուլղարիայի մտադրությունների մասին Սերբիան և Հունաստանը հրահրեցին Մակեդոնիայում պարտիզանական պատերազմ ուղղված Բուլղարիայի շահերի դեմ: Հակամարտությունը ավարտվեց երբ [[Երիտթուրքեր]]ը եկան իշխանության և սկսեցին բարեփոխումներ իրականացնել օսմանյան բոլոր տարածքներում: Բուլղարիան դրանից հետո որոշեց ընդլայնվել պատերազմի միջոցով` կառուցելով մեծ բանակ և համարելով իրեն Բալկանների [[Պրուսիա]]<ref>[http://www.mirrorservice.org/sites/ftp.ibiblio.org/pub/docs/books/gutenberg/1/4/4/7/14477/14477-h/14477-h.htm Emile Joseph Dillon, "''The Inside Story of the Peace Conference''", Ch. XV]</ref>: Սակայն պարզ էր, որ Բուլղարիան միայնակ չէր կարող կռվել օսմանցիների դեմ և անհրաժեշտ էր դաշինք: Դաշնություն կնքելով Բուլղարիան նախագծում էր սերբերին կենտրոնացնել Մակեդոնիայում, իսկ իր զորքերը ուղղել դեպի Թրակիա, իր խոշոր [[Ադրիանապոլիս]] և [[Կոստանդնուպոլիս]] քաղաքներով:
 
== Ծանոթագրություններ ==