«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր
No edit summary
Տող 14.
}}
 
'''Վիզա'''-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և հարվածային գործիքները ծանր ռոքի հետ: «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ` ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջեւ, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները:
 
==Պատմություն==
Ուղիղ մեկ տասնամյակ առաջ ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [http://knoup.com] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր:
 
«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս եւ մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսկանականիսպանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը:
 
6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց եւս մի գործիք` դուդուկ, որը հնչում է ծիրանափողի վարպետի թոռան` Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում: - «Ռոքը բարձր են նվագում եւ ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն:
 
Վիզայի պատմության մեջ կարեւոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down [http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B4_%D6%85%D6%86_%D5%A8_%D5%A4%D5%A1%D5%B8%D6%82%D5%B6] խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին, ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը: «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ: Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ: