«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
== Նախապատմություն ==
[[Ղրիմի պատերազմ]]ից (1853–1856) հետո, Ռուսաստանը հասկացավ, որ այլ [[Մեծ տերություններ]]ը ջանք չեն խնայի կանխելու նրա մուտքը Միջերկրական ծով: Որպես այլընտրանք, Ռուսաստանը սկսեց բարեկամական հարաբերություններ հաստատել Բալկանյան թերակղզու ժողովուրդների հետ: Այս քաղաքականության շարժիչ ուժը դարձավ [[Պանսլավիզմ|Պանսլավիկ]] շարժումը, ինչը դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը մինչև 1917 թվականը<ref name="Tuminez1">{{cite book | last = Tuminez | first = Astrid S. | title =Russian nationalism since 1856: ideology and the making of foreign policy | publisher = Rowman & Littlefield Publishers, Inc. | year =2000 | isbn =978-0-8476-8884-5 | page =89 }}</ref>: Աշխատելով այս ուղղությամբ, հաղթական [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))|1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից]] հետո ռուսները հիմնեցին ինքնավար Բուլղարիայի տարածաշրջանը: Նույն կերպ փրկելով սերբերին թուրքերի լծից 1876 թվականին, ռուսները ստիպեցին երկու տարի անց ճանաչել Սերբիայի անկախությունը<ref name="Frucht1">{{cite book | last = Frucht | first = Richard C. | title =Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture | publisher = ABC-CLIO | year =2005 | isbn =978-1-57607-801-3 | pages =538–9 }}</ref> Այնուամենայնիվ չնայած ռուսների պաշտպանությանը, այս երկու երկրները ժամանակի ընթացքում անհանդուրժողականության ֆոնի վրա ունեցան [[Սերբ-բուլղարական պատերազմ|կարճատև պատերազմ]] միմյանց միջև: Եվրոպական տերություններին հակընդեմ, հատկապես Ավստրո-Հունգարիայի կողմից հրահրված [[Բոսնիական ճգնաժամ]]ից հետո, ռուսները ձեռնամուխ եղան բալկաններում ստեղծելու սլավոնական դաշինք ուղղված Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության դեմ: Ռուսները դիվանագիտական լծակների շնորհիվ ստիպեցին երկու երկրներին (Բուլղարիա և Սերբիա) հասնել համաձայնության և կնքել դաշինք:
 
== Ծանոթագրություններ ==