«Չարլի Մանգեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Ստեղծվել է «Charlie Munger» էջը թարգմանելիս |
(Տարբերություն չկա)
|
11:02, 20 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Չարլզ Թոմաս Մանգերը (ծնվել է 1924թ. հունվարի 1-ին) ամերիկացի գործարար է, իրավաբան, ներդրող և բարերար. Նա հանդիսանում է Ուորեն Բաֆեթի կողմից կառավարվող Բերքշիրի Հեթուեյ ընկերության փոխնախագահը։ Բաֆեթը Մանգերին անվանում է «իմ գործընկեր»։ Մանգերը 1984-2011թթ. աշխատել է որպես Wesco Financial Corporation-ի տնօրեն (Wesco-ի 80%-ն այդ ժամանակ պատկանում էր Բերքշիր Հեթուեյին)։ Նա նաև Լոս Անջելեսում տեղակայված Daily Journal Corporation-ի նախագահն է և Costco Wholesale Corporation-ի տնօրենը։