«Վաղարշապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 93.
Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այդ տարածքներում են գտնվում [[Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում|էնեոլիթյան (պղնձեքարեդարյան)]] ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են [[Շրեշ-բլուր|Շրեշ բլուր]]ը, [[Մոխրբլուր]], Թեղուտը, [[Մեծամոր (հնագույն բնակատեղի)|Մեծամոր]]ը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ։ Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը։
 
=== Առաջին գրավոր տեղեկություններըտեղեկություններ ===
Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է [[Բիայնա]]յի ([[Վանի թագավորություն|Վանի]]) թագավոր [[Ռուսա Բ]]-ն (մթա 685-645)՝ կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել<ref name="մարզ" />։
 
Տող 100.
Քաղաքը տարածվել է պարիսպներով ամրացված միջնաբերդի շուրջը<ref name="Ագաթ">Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Երևան. 1977։</ref>։ Այժմ արդեն կասկած չկա, որ միջնաբերդի տարածքը, ընդհանուր աոմամբ, համընկել է էջմիածնի վանքի ներկայումս զբաղեցրած տարածքին<ref>[http://hpj.asj-oa.am/2796/1/1977-2(81).pdf Тирацян Г. А. К вопросу о градостроительной структуре и типографии Вагаршапата,- Պատմա-բնասիրական հանդես, 1977խ №2, էջ 82-83.]</ref><ref>Թ․ Ավդալբեկյան, Հայագիտական հետազոտություններ, Երևան, 1969, էջ 148-150</ref><ref name="շախ79-80">Յ․ Շահխաթանեանց, Ստորագրութիւն Կաթողիկէ էջմիածնի և հինդ գավաոացն Արարատայ. հատոր 1, էջմիածին. 1842. էջ 79-80</ref>։
 
=== Քաղաքի դիրքըդիրք ===
Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն]] գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է [[Արարատյան դաշտ]]ի կենտրոնը՝ [[Քասաղ]] գետի միջին և ստորին հոսանքների շրջանում։
 
Տող 111.
Հետագա դարերում (բացառյալ [[Բագրատունիներ]]ի թագավորության ժամանակ) Վաղարշապատը աստիճանաբար անշքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր։ Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ [[1441]] թվականին կաթողիկոսական աթոռը [[Սիս|Սսից]] տեղափոխվեց Էջմիածին։ Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը։ 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը (Էջմիածին) դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը։
 
== Հին Վաղարշապատի տեղադրությունըտեղադրություն ==
Հայաստանի երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը գտնվում է [[Այրարատ]] նահանգի Արագածոտն գավառում։ Վաղարշապատը հայ [[Արշակունիներ]]ի պետականության թագավորանիստ քաղաքն էր, կրոնական և մշակութային կենտրոնը։ Հնագիտական նյութերը և մատենագրական աղբյուրները օգնում են մեզ վերականգնելու հին Վաղարշապատի տեղադրությունը։
 
Տող 221.
|}
 
== Վաղարշապատի խորհրդանիշերըխորհրդանիշեր ==
=== Դրոշ ===
[[Պատկեր:Flag of Ejmiatsin.jpg|200px|մինի|Վաղարշապատի դրոշը]]
Տող 349.
* [[Լևոն Հրաչի Թոքմանջյան]] (ծնվ. 1937, հունիսի 16), Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի
 
=== Հայտնի բնիկներըբնիկներ ===
Վաղարշապատում ծնվել են՝
* [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Կաթողիկոսներ]]