«Նոր տարվա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Ձմեռային տոներ ՀոթՔաթ գործիքով)
 
Ընթրիքը՝ ըստ ավանդույթի, ուտում են ընկերների և հարազատների հետ։ Հիմնականում եփում են զամփոն, որը պատրաստում են խոզի մսից, և ոսպ։ 8։30-ին նախագահը իր շնորհավորական նամակն է կարդում ուղղված իտալացիներին։ Իսկ կեսգիշերին հրավառություններ են լինում ամբողջ քաղաքում։
 
=== Մակեդոնիա ===
Նոր Տարվա գիշերը տոնվում է ամբողջ Մակեդոնիայում: Նոր Տարվա օրը տոնվում են ամբողջօրյա հրավառության շոուներով: Այդ օրը նշում են ընտանիքի կամ ընկերների հետ՝ տանը կամ ռեստորաններում, ակումբներում, սրճարաններում կամ հյուրանոցներում: Օրվա տոնի արթիվ երեխաները ստանում են նվերներ: Երեկոյան տոնակատարությունը իր մեջ ներառում է սննունդ, երգ, պարում են Մակեդոնիայի ազգային երաժշտության ներքո, ինչպես նաև ժամանակակից երաժշտության: Նոր Տարվա գիշերը տոնվում է դեկտեմբերի 31-ին և հունվարի 14, ըստ Մակեդոնիական Ուղղափառ Օրացույցի:
 
=== Շվեդիա ===
Շվեդիայում, Նոր Տարվա գիշերը սովորաբար տոնում են ընտանիքի կամ ընկերների հետ: Կեսգիշերից մի քանի ժամ առաջ ու հետո, մարդիկ սովորաբար լավ ժամանակ են անցկացնում, ուտում են հատուկ ընթրիք, հիմնականում երեք կերակուր: Ամանորյա գիշերը տոնվում է մեծ հրավառությամբ՝ ամբողջ երկրում, հիմնականում քաղաքներում: 18-ից բարձր տարիքի մարդկանց թույատրվում է գնել հրավառություններ, որոնք վաճառվում են տեղական խանութներում կամ մասնավոր անձանք կողմից: Կեսգիշերին հրավառություններ անելու կամ նայելու ընթացքում, մարդիկ սովորաբար շամպայն են խմում:
 
== Աղբյուրներ ==