«Վեներայի գիշերային տոնը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
«Վեներայի գիշերային տոնը» 93 տողից բաղկացած քնարական մի պոեմ է, որի մեջ դժբախտ սիրահարն արտահայտում է իր զեղումները [[Վեներա]]յի տոնակատարության նախօրեին։ Սա [[հռոմեական գրականություն|հռոմեական գրականության]] մեջ առաջին դեպքն է, երբ [[բնություն]]ը, [[գարուն]]ը, [[սոխակ]]ը դառնում են [[քնարերգություն|քնարերգության]] առարկա, գովերգության [[թեմա]]։ [[Քնարական հերոս]]ը միայնակ է, իր մենության մեջ դիտում է բնությունը, բացված գարունը.
{{Քաղվածք|Նա երգում է, իսկ մենք լուռ ենք։ Իսկ երբ կգա իմ գարունը։ Երբ ես ծիծեռնակի կնմանվեմ և կդադարեմ լռել։ Լռությունից ես կորցրեցի իմ մուսային և նա ինձ անուշադրության է մատնել... թող վաղը սիրի նա, ով երբեք չի սիրել, և ով սիրել է, թող վաղը սիրի։ Գարունն է ծնել ողջ աշխարհը, գարնանն է տեղի ունենում փետրավորների ամուսնությունը, գարնանն է բողբոջում առաջին ընձյուղը. բեղմնավորման ու ծննդի գաղտնիքը թափանցում է անտառներն ու դաշտերը, գարնան երկիրը բեղմնավորող անձրևը թափվում է նրա գիրկը։ Վեներայի կամքով կուսական վարդերը բացում են իրենց բաժակիկները երկնային ցողի շիթերի համար, որոնք պսպղում են նրանց վրա դողդոջուն արցունքների նման... Իր կենարար շնչով Վեներան լցնում է և կյանք պարգևում երկնքին, երկրին ու ծովին... Սիրո հաճոյքը բեղմնավորում է գյուղական դաշտերը, գյուղը համակվում է Վեներայի զորությամբ, իսկ ըստ ավանդության գյուղում է ծնվել և Ամուրը, և երբ երկիրը ծնում է նրան, Վեներան ինքն է առնում իր գիրկը նրան և ինքն է աճեցնում նրան ծաղիկների քնքուշ համբյուրներովհամբույրներով|Հատված պոեմից՝ վերածած արձակի}}
 
== Աղբյուրներ ==