«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 51.
'''Երկրորդ արարում''' հիմնական տեղը գրավում է Տրիստնի և Իզոլդայի հիասքանչ սիրային զուգերգը, որ շրջանակվում է Բրանգենայի ու Մարկ թագավորի հետ տեսարաններով: Նվագախմբի մուտքը հաղորդում է Իզոլդայի՝ անհամբերությունից ծագող հուզմունքը: Նույն տրամադրությունն իշխում է նաև Իզոլդայի ու Բրանդենայի երկխոսության մեջ, որն ուղեկցվում է հեռվից լսվող որսի կանչերով: Տրիստանի հետ տեսարանը հագեցած է հակադիր ապրումներով. սկզբում նրան պատմում է իր մեծ ուրախության մասին՝ երկար սպասված հանդիպման առիթով, ապա հիշում է բաժանման պատճառով իր տառապանքները, անեծքը՝ ցերեկվան ու լույսին: Զուգերգի կենտրոնական դրվագը գիշերն ու մութը փառաբանող ընդարձակ, դանդաղ ու զգացմունքային մեղեդիներն են. առաջինը «Տարածվիր երկրի վրա, սիրո գիշեր» խոսքերով սկսվող երգն է՝ ճկուն ու ազատ ռիթմով և լարված, հնչեղ ու անկայուն մեղեդիով: Դրան լրացնում է Բրանգենայի կոչը, որով զգուշացնում է վտանգի մասին: Սրանում [[Վագներ]]ը վերականգնում է միջնադարում [[տրուբադուր]]ների «առաավոտյան երգերի» սիրված կառուցվածքը: Վագների լավագույն մեղեդիներից մեկը «Ուստի կմեռնենք, որ հավերժ ապրենք» գունեղ, անվերջ զարգացող երգն է, որը հասցնում է կուլմինացիոն ավարտին: Ամփոփիչ տեսարանում հնչում է Մարկ թագավորի տխուր, ազնվորեն զուսպ բողոքը և Տրիստանի ու Իզոլդայի հրաժեշտը՝ «Հեռու այն երկրում չկա արև երկնքում», որտեղ հնչում են նրանց սիրային զուգերգի արձագանքները:
 
'''Երրորդ արարը''' շրջանակված է երկու մենախոսությունների մեջ. սկզբում վիրավոր Տրիստանի երգն է, վերջում՝ մեռնող Իզոլդայի: Նվագախմբի մուտքի մեջ, որում օգտագործված է Մաթիլդա Վեզենդոնկի խոսքերով գրված մի ռոմանսի մեղեդին, մարմնավորված է Տրիստանի ամբողջ վիշտն ու կարոտը: Ինչպես և առաջին արարում, հերոսների հոգեկան խոր ապրումներն արտահայտվում են առավել պարզ երգային դրվագներում: Այդպիսին է գործողությունը բացող և բազմիցս Տրիստանի մենախոսության ընթացքում վերադարձող անգլիական եղջերափողի (հովվի սրնգի) այդ տխուր նվագը, այդպիսին են նաև Կուրվենալի աշխույժ խոսքերը, որոնք ուղեկցվում են նվագախմբի քայլերգանման կատարումներով: Դրանց հակադրվում են Տրիստանի կարճ ռեպլիկները` ասես ակամա արտաբերվելով: Իսկ հերոսի մեծ մենախոսությունը կառուցված է տրամադրության կտրուկ փոփոխությունների վրա: Այն սկսվում է «Այդպե՞ս եք կարծում: Ես շատ լավ գիտեմ, բայց թե ինչ՝ դու իմանալ չես կարող» տխուր արտահայտությամբ, որի մեջ հնչում են Իզոլդայի հետ հրաժեշտի մեղեդու արձագանքները՝ երկրորդ գործողությունից: Հետզհետե դրամատիզմն աճում է, Տրիստանի խոսքերում հնչում է հուսահատություն, և հանկարծ դրան փոխարինում է ուրախությունը, հրճվագին ցնծությունը և դարձյալ՝ անհուսալի կարոտը: Ապա հաջորդում են լուսավոր քնարական մեղեդիները: Որպես գործողության դրամատուրգիական շրջադարձ՝ ծառայում է անգլիական եղջերափողի նվագը: Տրիստանի մահվան պահին կրկին հնչում է սիրո տառապանքի թեման, որով սկսվել էր օպերան: Իզոլդայի արտահայտիչ բողոքը («Ես այստեղ եմ, այստեղ եմ, սիրելի բարեկամ») լի է դրամատիկ բացականչություններով. այն նախապատրաստում է ամփոփիչ տեսարանին՝ Իզոլդայի մահվանը: Նրանում լայնորեն ու ազատորեն զարգանում է երկրորդ գործողության սիրային զուգերգի մեղեդին:
 
==Աղբյուրներ==