«Հովհաննես Հովհաննիսյան (փիլիսոփա)»–ի խմբագրումների տարբերություն

հայ փիլիսոփա
Content deleted Content added
Նոր էջ «{{այլ|Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)}} {{Տեղեկաքարտ Անձ}} '''Հովհաննես Օնիկի Հովաննիսյան''',...»:
(Տարբերություն չկա)

06:56, 19 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Օնիկի Հովաննիսյան, (նոյեմբերի 29, 1970(1970-11-29)), հայ փիլիսոփա, հասարակական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Հովհաննես Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1970(1970-11-29) (53 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Զբաղեցրած պաշտոններհասարակական գործիչ

Կենսագրություն

Հովհաննես Հովհաննիսյանը 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում, 1992-1995 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1996 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

1990-1992 թվականներին աշխատել է ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես լաբորանտ, 1992-1994 թվականներին եղել է ՀՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1993-1998 թվականներին՝ ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի խմբագիր, այնուհետև` գլխավոր մասնագետ, 1996 թվականից՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ավագ լաբորանտ, 1996-2000 թվականներին՝ ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն` ավագ դասախոս, 2000 թվականից՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, 2003 թվականից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, հունաիտար հասարակագիտական առարկաների ամբիոնի պատասխանատու, 2005, 2006 թվականներին՝ ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի` մասնագիտական կրթության հարցերով փորձագետ, ազգային փորձագետների թիմի ղեկավար, 2005-2007 թվականներին՝ «Վիճաբանության տեսություն և արվեստ: Բանակցային տեխնոլոգիաներ» գիտահետազոտական թեմայի ղեկավար, 2008-2010 թվականներին՝ «Հռետորիկայի ժամանակակից հիմնահարցեր» թեմայով գիտահետազոտական թեմայի ղեկավար: 2004-2010 թվականներին եղել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոցենտ, 2012-2015 թվականներին՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 2013 թվականից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ:

Անդամակցություն

  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղար, 1998
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր խորհրդական, 2001
  • Փաստարկման միջազգային ինստիտուտի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2002
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտամանկավարժական խորհրդի անդամ, 2003
  • «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, 2004
  • Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի «Ինչպես եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ, 2005
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, 2006
  • ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ, 2008
  • ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ, 2009
  • Քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, 2010
  • Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ, 2010
  • Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային ինստիտուտի փոխնախագահ, 2012-2016

Պարգևներ

  • Երևանի պետական համալսարանի պատվոգրեր, 2009, 2014
  • Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ, 2007
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանի շքանշան, 2010
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, 2012

Երկեր

Հեղինակ է գրքերի, հոդվածների, ուսումնական ձեռնարկների:

  • Հովհաննիսյան Հ. Օ., Պետրոսյան Ա. Ա., Մասնակցություն հանուն փոփոխությունների | Որակական հետազոտության արդյունքներ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն, Oxfam GB, Երևան, «Ասողիկ» հրատ., 2012, 69 էջ

Ծանոթագրություններ