«Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
Տող 2.
'''Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ''', [[Թաթուլ Ալթունյան]]ի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր համույթ, ստեղծվել է [[1938]] թվականին, [[Երևան]]ում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85-90 հոգի)։
 
== Պատմություն ==
==Պատմությունը==
[[1974]] թվականից՝ հիմնադիր Թաթուլ Ալթունյանի (մինչև [[1970]] թվականը գեղարվեստական ղեկավար) անվան։ Գործիքային խմբի ղեկավար՝ Ա. Ալեքսանդրյան, պարերի բեմադրող՝ Է. Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), Զ. Մուրադյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Խաչատուր Եսայան]]ը, [[Մարտին Պետրոսյան]]ը, [[Ռոբերտ Էլիբեկյան]]ը և այլք։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկական ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում և այլն)։ Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։