«Գրադարանա-մատենագիտական դասակարգում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
Տող 2.
'''Գրադարանա-մատենագրական դասակարգումներ''', տպագիր երկերի (և որոշ վավերագրական նյութերի) ըստ դասերի, ենթադասերի և ավելի մանր ստորաբաժանումների դասավորման համակարգեր՝ ելնելով դրանց բովանդակության, հրատարակության ձևի, ընթերցողական հատկացվածության և այլ հատկանիշներից։ Ըստ բովանդակության լինում ևն ունիվերսալ (համընդևանուր) և ճյուղային, որոնց հիման վրա կազմվում են գրադարանի սիստեմատիկ գրացուցակը և մատենագիտական քարտարանները։ Կիրառվում են գրադարաններում՝ գրքային ֆոնդերի, ինֆորմացիոն մարմիններում՝ փաստաթղթային առանձին տեսակների դասավորման, մատենագիտական ցանկերում՝ նյութերի խմբավորման, գրադարանա-մատենագրական դասակարգումներ համաձայն կառուցված բառարաններում և տեղեկագրքերում ՝ տեղեկությունների համակարգման և մատենագիտական հիմնարկներում՝ վիճակագրությունը վարելու համար։
 
== Պատմություն ==
== Պատմությունը ==
 
Ստեղծվել են մի շարք գրադարանա-մատենագրական դասակարգումներ։ Հայտնի են [[Դյուի|Մ․ Դյուիի]] «Տասնորդական դասակարգումը» ([[1876]]), «ԱՄՆ ֊ի կոնգրեսի գրադարանի դասա–կարգումը» ([[1904]]) ևն։ ԽՍՀՄ-ում մինչև [[1937]] թվականը մասսայական գրադարաններում կիրառվում Էին տասնորդական դասակարգման բրյուսելյան տարբերակի հիման վրա մշակված ՌՍՖՍՏ գլխքաղլուսվարչության համառոտ աղյուսակները։ Հաշվի առնելով սովետական գրադարանների առջև դրված խնդիրները՝ [[Լ․ Տրոպովսկի]]ն վերամշակման ենթարկեց այդ աղյուսակները, որոնք հրատարակվեցին [[1938]] թվականին և կիրառվեցին մասսայական գրադարաններում։ Հետագայում հարկ եղավ լրացուցիչ ուղղումներ մտցնել այդ աղյուսակներում, որոնք «Գրադարանային դասակարգման աղյուսակներ» վերնագրով, Զ․ Տամբարձումյանի խմբագրությամբ, հրատարակվեցին [[1955]] թվականին ու [[1960]] թվականին և մինչև ԽՍՀՄ կազմալուծումը կիրառվում էին մասսայական գրադարաններում։ Միաժամանակ տարիներ շարունակ մշակվում և պրակներով տպագրվում էր գիտական գրադարանների՝ «Գրադարանա-մատենագիտական դասակարգումը» (ԳՄԴ), որի հրատարակությունը ավարտվեց [[1968]] թվականին։ Բժշկագիտական, գյու- ղատնտեսական գրադարաններում, գիտատեխնիկական ինֆորմացիոն մարմիններում 1962 թվականից կիրառվում է «Ունիվերսալ տասնորդական դասակարգումը»: