«Ապրանքագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմությունը: clean up, փոխարինվեց: VI-րդ դար → VI դար oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Ապրանքագիտություն''' գիտություն, որ զբաղվում է ապրանքների (արտադրության միջոցների և անձնական սպառման առարկաների) սպառողական արժեքների ուսումնասիրությամբ։ Ապրանքագիտություն ուսումնասիրում է ապրանքի որակի ապահովման և պահպանման հետ կապված այնպիսի գործոններ ու խնդիրներ, ինչպես հումքը, տեխնոլոգիան, էսթետիկական, առողջապահական, կառուցվածքային, ֆիզիկա-մեխանիկական, քիմիական բազմակողմանիորեն օգտագործելու հատկությունները, նորոգելիությունը, կոմպլեկտայնությունը, ասորտիմենտայնությունը, փաթեթավորման, տեղափոխման, պահպանելիության հնարավորությունները ևն։ Մարդիկ միշտ զբաղվել են շրջապատող բնության առարկաների օգտակար հատկությունների բացահայտման հարցերով։
 
== Պատմություն ==
== Պատմությունը ==
Սակայն Ապրանքագիտություն որպես գիտություն սկսել է ձևավորվել XVI դար, կապիտալիզմի ծագման արշալույսին և մինչև XIX դարի վերջը հիմնականում կրում էր նկարագրական բնույթ։ Բնութագրվում էին ապրանքների արտաքին և կառուցվածքային հատկանիշները, տրվում էր դրանց դասակարգումը՝ հիմք ընդունելով ելանյութը, նշում նպատակային օգտագործումը։ Ապրանքները որպես սպառողական արժեքներ բնութագրելիս ելնում են դրանց քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկություններից։ Այս տեսակետից ապրանքագիտություն սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ [[ֆիզիկա]]յի, [[քիմիայի]]յի, [[կենսաբանություն|կենսաբանության]], տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։