«Արցախի թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Պատմությունը *== +== Պատմություն ==)
Տող 1.
'''Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ''', կազմավորվել է [[1989]]-ին՝ [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա Պալճյան]]ի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ [[Ղազանչեցոց մայր տաճար|Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի]]։ Ընդգրկում է [[ԼՂՀ]] տարածքը և հարակից հայկական շրջանները։
 
== Պատմություն ==
== Պատմությունը ==
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց ([[301]] թ.) հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը` [[Ամարաս]] ավանում։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը (թաղված է նույն վանքում)։ [[Արշակունիներ]]ի հարստության անկումից ([[428]]) հետո [[Արցախ]]ն ու [[Ուտիք]]ը (461-ից, երբ մտել են [[Աղվանից մարզպանություն|Աղվանից մարզպանության]] մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող [[Աղվանից կաթողիկոսություն]]ը` [[Կապաղակ]], [[Պարտավ]], ապա` Ամարաս, [[Գանձասար]] կենտրոններով։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։