«Հոռոմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
Գավթի հորինվածքում հայ ճարտարապետության մեջ առաջին անգամ կիրառվել են վաղ [[միջնադարյ]]ան ժողովասրահների, բնակելի տան՝ գլխատան որոշ կառուցողական սկզբունքներ, և ձևավորվել է հետագայում լայն տարածում գտած գավիթների քառասյուն կենտրոնակազմ տիպը։ Բազմանիստ քանդակազարդ երդիկը պսակված է սյունակամարաշար վեղարածածկ զանգակատնով։ Սուրբ Հովհաննես եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են գմբեթածածկ երկհարկանի մատուռ-դամբարաններ, որոնք կառուցել է Սմբատ Բագրատունին։ Հարավից եղել է [[Բագրատունիներ]]ի տոհմական հանգստարանը (Շ. Թեքսիեի կարծիքով, հայկական Սեն Դնին՝ թագավորների և իշխանների դամբարանավայրը)։ Եկեղեցին և մատուռներն ունեն նույն հարթության վրա մշակված մեկ ընդհանուր արլ. ճակատ՝ պսակված տարբեր չափերի, միմյանց շաղկապված ճակտոններով։ Ծավալները սիմետրիկ են, կենտրոնից դեպի եզրերը նվազող եռանկյունի դասավորությամբ (տարբեր ծավալների մեկ միասնական ճակատով նման լուծումը վանական այլ համալիրների համեմատությամբ քաղաքային տիպ է և զարգացում է գտել [[Եվրոպա]]յում)։ Հոռոմոսի համալիրի մասն են կազմում հարավում տեղադրված միմյանց կից ուղղանկյուն հատակագծով երեք կառույցները (հավանաբար նշխարատուն կամ գրապահոց են եղել)՝ ուշագրավ իրենց արտակարգ շքեղ դեկորատիվ հարդարանքով։ Հոռոմոսում կան փոխհատվող կամարների կառուցվածքային տարբեր համակարգերով իրականացված ծածկերի հնագույն օրինակներ։ Հոռոմոսի վանքը, որ [[Բագրատունիներ]]ի ժամանակաշրջանում ունեցած դերով, շինարարական և ճարտարապետական նշանակությամբ հայ ճարտարապետության կարևորագույն իրագործումներից է, այժմ կիսավեր է։
 
Վանքի հնագույն շինությունները հյուսիսային կողմի հուշարձանախմբում են՝ Սուրբ Մինաս ([[930]]-[[953]], հիմնադիր Հովհաննես վարդապետը) և Սուրբ Գևորգ (1013 թվականից հետո) եկեղեցի-դամբարանները։ Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ տիպի են, սակայն, ի տարբերություն VI-VII դարերի նույնատիպ եկեղեցիների ([[Թալիշ]], [[Դդմաշեն]]), գմբեթածածկ տարածությունը գերիշխող է դահլիճի արևելյան և արևմտյան հատվածների նկատմամբ (հատկանիշ, որ բնորոշ է Շիրակի ճարտարապետական դպրոցին)։ Նույն համալիրի մասն են կազմում թաղածածկ մատուռը և [[Աշոտ Գ]] Ողորմած Բագրատունու ([[953]]-[[977]]) դամբարանը։ Բարձրավանդակի վրա տեղադրված հուշարձանախմբում վանքի հիմնական կառույցներն են՝ շրջափակված քառանկյուն պարսպով, որի հյուսիս-արևմուտքում միակ մուտքն է և մի կիսաբոլոր բուրգ։ Հուշարձանախմբի կազմում են Սուրբ Հովհաննես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին և կենտրոնակազմ գավիթը (1038), հյուրատունը, մահարձաններ, մատուռներ, խաչքարեր։ Գավիթը ուղղանկյուն հատակագծով է, 4 կենտրոնական սյուներով, բազմանիստ, քանդակազարդ երդիկով, որն արտաքուստ պսակված է կամարակապ սյունաշարով վեղարածածկ զանգակատնով։ Սուրբ Հովհաննես եկեղեցու արևելյան պատի երկու կողմերում կան երկհարկանի մատուռ-դամբարաններ, որ կառուցել է տվել Հովհաննես-Սմբատը ([[1020]]-[[1041]])։ Հոռոմոսի վանքը եղել է [[Բագրատունիներ]]ի տոհմական հանգստարանը, Շ. Թեքսիեի կարծիքով՝ հայկական Սեն-Դնին, թագավորների և իշխանների դամբարանավայրը։ Սուրբ Հովհաննես եկեղեցին և մատուռ-դամբարանները գմբեթածածկ են, ունեն մեկ հարթության վրա մշակված արևելյան ճակատ՝ պսակված տարբեր չափերի, սակայն իրար հետ կապված ճակտոններով։ Ճակատները սիմետրիկ են, կենտրոնից դեպի ծայրամասերը նվազող ճակտոնների եռանկյունի դասավորությամբ։ Տարբեր ծավալների միասնական նման լուծումը վանական այլ շինությունների համեմատությամբ քաղաքային տիպ է և զարգացում է գտել [[Եվրոպա]]յում՝ կայսերական եկեղեցիների արևմտյան ճակատներում (westwerk)։ Վանքում իրենց արտակարգ շքեղ դեկորատիվ հարդարանքով ուշագրավ են նաև հարավ-արևմուտքում տեղադրված, միմյանց կից, ուղղանկյուն հատակագծերով երեք կառույցներ, որոնք հավանաբար եղել են նշխարատուն կամ գրապահոց։ Առաջին երկուսը տեղադրված են հյուսիս-հարավ ուղղությամբ, երրորդը՝ նրանցից արևելք։ Հոռոմոսի վանքում կան փոխհատվող կամարների համակարգերի հնագույն օրինակներ։ Բագրատունիների ժամանակաշրջանում ունեցած դերով, շինարարական և ճարտարապետական նշանակությամբ այն ճարտարապետական կարևոր իրագործումներից Է։
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Horomos lynch fig96.jpg
Պատկեր:Horomos lynch fig97.jpg
Պատկեր:Horomos lynch fig95.jpg
</gallery>
{{ՀՀՀ}}
{{ՀՍՀ}}
{{Հայկական եկեղեցիներ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոռոմոս» էջից