«Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (հ․ 6, էջ 490 oգտվելով ԱՎԲ)
չ
{{զգուշացում ՀՍՀ}}
{{Տեղեկաքարտ Կուսակցություն
| colorcode = red
Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններում (1951-52) կոմունիստները ստացան 27 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում, ավելի քան 180 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում։ ՀԿԿ IV համագումարը ([[1956]]) կոչ արեց հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար ստեղծել միասնական ազգային ճակատ։ [[1957]]-ին, երկրորդ համընդհանուր ընտրություններում, կոմունիստները ստացան 29 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում և ավելի քան 200 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողովներում։
 
Ընտրությունների ժամանակ Քերալա նահանգում կոմունիստները ձայների մեծամասնություն ստացան և անկախների հետ կազմեցին կառավարություն։ Նահանգում և նահանգից դուրս բոլոր հետադիմականհակամարտ ուժերը համախըմբվեցին այդ կառավարության դեմ պայքարելու համար։ [[1959]]-ին Հնդկաստանի պրեզիդենտի հրամանագրով կառավարությունը ցրվեց, այն պատճառաբանությամբ, թե իբր կոմունիստները «կորցրել են» ժողովրդի վստահությունը։ ՀԿԿ V համագումարը ([[1958]]) ընդունեց նոր կանոնադրություն, որտեղ նշված էր խաղաղ ճանապարհով Հնդկաստանում լիակատար դեմոկրատիայի և սոցիալիզմի հասնելու հնարավորության մասին։
 
ՀԿԿ VI համագումարը ([[1961]]) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխանության գլուխ անցած ազգային բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալտնտեսական վերափոխություններ, բարելավել աշխատավորական լայն զանգվածների կյանքի պայմանները։ Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ՝ ռեակցիայի դեմ պայքարելու, երկիրը զարգացման առաջադիմական ուղի հանելու համար։
35 330

edits