«Արման Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-www.president.am +նախագահ.հայ)
Տող 8.
*[[1999]] - [[2005]] թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
*[[2005]] - [[2011]] թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
*[[2011]] թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/627/ Ա. Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին]</ref>։
*[[2011]] թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է [[Ավստրիա]]յի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/628/ Ա. Կիրակոսյանին Ավստրայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին]</ref>։
*[[2011]] թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/629/ Ա. Կիրակոսյանին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու մասին]</ref>։
*[[2011]] թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ <ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/632/ Ա. Կիրակոսյանին Վիեննայում Մավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին]</ref>։
*[[2012]] թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է [[Հունգարիա]]յում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/708/ Ա. Կիրակոսյանին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին]</ref>։
Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է [[1999]] թ. և հանդիսացել նաև Արմանի դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը զետեղել է դեռևս 80-ական թթ.-ին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «[[Կոմիտաս]]» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «[[Հայկական ջարդեր]]ը [[1894]]-96 թթ.» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է [[2004]] փետրվարին՝ [[Դետրոյթ]]ի «Վանի» պետական համալսարանի կողմից։