«Հակոբոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:یعقوب پسر زبدی
չ Ռոբոտը փոփոխում է․: simple:James (son of Zebedee); cosmetic changes
Տող 2.
'''Հակոբոս առաքյալ''', '''սբ Հակոբոս առաքյալ Զեբեդյան''' ({{lang-el|Ιάκωβος }}, {{lang-la|Iacobus}}, {{lang-es|Santiago}}), — համաձայն [[Նոր Կտակարան]]ի` [[Հիսուս Քրիստոս]]ի 12 [[Առաքյալներ|առաքյալներից]] մեկը, Հովհաննես առաքյալի ավագ եղբայրը, Զեբեդեոսի որդին:
 
== Հակոբոս առաքյալը Նոր Կտակարանում ==
 
Համաձայն Ավետարանի` Հակոբոս (եբր.` «գարշապարից բռնող», փխբ.` «խարդախ») առաքյալը հոր և եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4:21): Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները գործակիցներն էին [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] և [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] եղբայրների (հմմտ. Ղուկ. 5:10), որոնց հետ էլ կանչվեցին [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կողմից (Մատթ. 4:20-21) և Հիշատակվում է 12 [[առաքյալներ]]ի շարքում (Մատթ. 10:3, Մարկ. Ղուկ. 6:14): Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր` [[Հովհաննես առաքյալ|Հովհաննեսի]] հետ և միշտ ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում (տես, Մատթ. 17:1, Մարկ. 5:37, 13:3, 14:33):
Տող 15.
Վերջին վկայությունները Հակոբոս առաքյալի մասին առկա են [[Գործք առաքելոց]]ում, որտեղ նա հիշատակվում է [[առաքյալներ]]ի շարքում (1:13), ինչպես նաև հիշատակվում է առաքյալի նահատակությունը (առաքյալների շարքում նահատակության միակ հստակ հայտնի դեպքն է). ''«Այդ ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց»'' (Գործք. 12:1-2): [[Երուսաղեմ]]ում նրա սպանության թվականը շուրջ [[44թ]]. է:
 
== Հակոբոս առաքյալը Ավանդության մեջ ==
[[Պատկեր:DSC00057.JPG|thumb|Հակոբոս առաքյալի գլխի ամփոփման վայրը]]
Տարբերակելու համար Հակոբոս Զեբեդյանին [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] և հատկապես առաքելական շարքի մի քանի Հակոբոսներից, շատ հաճախ նրան անվանում են «Մեծ Հակոբոս», իսկ հայ հեղինակների շրջանակում «Գլխադիր Հակոբոս»: Վերջինս կապված է այն ավանդության հետ, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո, այն ընկնում է Հիսուսի եղբոր` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս [[Հակոբոս Տյառնեղբայր|Հակոբոս Տյառնեղբոր]] ձեռքը, ով էլ թաղում է պատվական գլուխը իր պարտեզի մեջ: Հետքագայում այդ պարտեզի տեղում կառուցվում է ներկայիս Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող [[Սրբոց Հակոբյանց Մայր տաճար]]ը (12-րդ դար), որի հյուսիսային պատի մեջ բացված մատուռում ցույց է տրվում առաքյալի գլխի ամփոփման վայրը:
Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Հակոբոսին սրամահ անելուց հետո, նրա մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքները այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ և ի վերջո ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է:
 
== Հիշատակության օրը ==
 
Սուրբ Հակոբոս Զեբեդյան առաքյալը [[Եկեղեցի|Ընդհանրական Եկեղեցու]] սուրբ է: [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն տոնում է նրա տոնը 12 [[առաքյալներ]]ի հետ և տարեվերջին` [[Սուրբ Ծնունդ|Սուրբ Ծննդյանը]] նախորդող [[Ավագ Տոներ]]ի շարքում` [[Հովհաննես առաքյալ]]ի հետ միասին նույն օրը:
Հույն Եկեղեցին տոնում է ապրիլի 30-ին, Լատին Եկեղեցին` Հուլիսի 25-ին:
 
== Աղբյուրներ ==
 
# Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
# Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
# Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
# Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
 
== Այցելեք նաև ==
* [[Առաքյալներ]]
 
Տող 91.
[[ru:Иаков Зеведеев]]
[[sh:Jakov Zabedejev (stariji)]]
[[simple:James, (son of Zebedee)]]
[[sk:Jakub starší]]
[[sl:Sveti Jakob]]