«Եռում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 բայտ ,  4 տարի առաջ
չ
չ (փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
{{անաղբյուր}}
'''Եռում''', հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի [[ջերմաստիճան]]ի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է [[Ջուր|ջրի]] գոլորշիացման ինտենսիվությունը այդ պզպջակների ներսում։ Ուստի ավելանում է [[Ջրային գոլորշի|ջրային գոլորշու]] քանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ մեծանում է պղպջակների ներսի ճնշումը։ Երբ ջրի ստորին շերտերի ջերմաստիճանը մոտենում է 100 <sup>0</sup>C-ի, պղպջակների ներսում [[ճնշում]]ը հավասարվում է դրանց շուրջը եղած ճնշմանը, որից հետո պղպջակները սկսում են ընդարձակվել։ Պղպջակների ծավալի մեծացման հետ աճում է նաև նրանց վրա ազդող դուրս հրող [[ուժ]]ը։ Այդ ուժի ազդեցությամբ առավել խոշոր պղպջակները պոկվում են անոթի պատերից և բարձրանում վեր։ Եթե ջրի վերին շերտերը դեռ չեն հասցրել տաքանալ մինչև 100 <sup>0</sup>C-ը, ապա այդպիսի ջրում պղպջակների ներսի ջրային գոլորշու մի մասը խտանում և կրկին ջուր է դառնում. այդ դեպքում փոքրանում են պղպջակների չափերը, և [[ծանրության ուժ]]ը ստիպում է դրանց նորից իջնել ներքև։ Այստեղ դրանք դարձյալ ընդարձակվում են և կրկին լողում վերև։ Ջրի ներսում պղպջակների փոփոխական մեծացումն ու փոքրացումն ուղեկցվում են նրանում բնորոշ [[ձայնային ալիքներ]]ի առաջացմամբ. եռացող ջուրն «աղմկում է»: