«Իշխան (եկեղեցի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
[[Պատկեր:Ishxan7.JPG|մինի|Իշխանի եկեղեցու արձանագրության հայատառ թվագրում]]
 
'''Իշխան''', Իշխանի Սբ Աստվածածին, պատմական հայկական եկեղեցի [[Մեծ Հայք]]ի [[Տայք]] նահանգի Իշխան գյուղում։ Գտնվում է [[Թորթում]] և [[Օլթի]] գետերի միախառնման վայրից ոչ հեռու։ Կառուցվել է VII դարում [[Ներսես Գ Տայեցի]] կաթողիկոսի կողմից, որը ծնունդով հենց Իշխան գյուղից էր։ Ճարտարապետությունը պատկանում է [[զվարթնոց]]ատիպ եկեղեցիների տիպին։ XI դարում վերակառուցվել է [[Վրաց Բագրատունիներ|Վրաց Բագրատունի]] [[Բագրատ IV]] թագավորի կողմից։
 
Արաբական արշավանքների ընթացքում ավերված եկեղեցին վերականգնվել է 9-րդ դ. Սաբան Իշխանցու կողմից և վերաօծվել քաղկեդոնական ծեսով։ Վերանորոգված եկեղեցու վրայի արձանագրությունները վրացատառ են՝ պայմանավորված եկեղեցում վրացերեն ժամերգություններով և հոգևորականության ազգությամբ վրացի լինելով։ Վրացատառ արձանագրությունների կողքին մենք հանդիպում ենք հայատառ թվագրումներ, որոնք վկայում են գյուղի բնակչության հայկական լինելու վերաբերյալ։ Եկեղեցին որոշ ուսումնասիրողների կարծիքով ի սկզբանե եղել է զվարթնոցատիպ, հետագայում վերականգնման /վերանորոգման/ ժամանակ դարձել խաչաձև հիմքով կառույց։ Այսօր հայագիտության մեջ տիրապետող կարծիքի համաձայն, Իշխանը ի սկզբանե եղել է խաչաձև հիմքով և կենտրոնագմբեթ։ XI դարում վերակառուցվել է [[Վրաց Բագրատունիներ|Վրաց Բագրատունի]] [[Բագրատ IV]] թագավորի կողմից։
 
 
== Պատմություն ==
Իշխանի Սուրբ Աստվածածինը գտնվում է Տայքի Ճակք գավառի Իշխանաց գյուղում՝ Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ շատ հեռու։ Գյուղը իշխանանիստ էր, գյուղի շրջակայքը կոչվում էր Իշխանանիստ ձոր, որովհետև այն Մամիկոնյանների երբեմնի նստավայրն էր։ Գյուղի եկեղեցին կառուցել է Ներսես Գ Տայեցին։ Իր կառուցած եկեղեցում Ներսեսը եպիսկոպոս է եղել, մինչև որ 641 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Արաբական արշավանքների ընթացքում ավերված եկեղեցին վերականգնվել է 9-րդ դ. Սաբան Իշխանցու կողմից և վերաօծվել քաղկեդոնական ծեսով։ Վերանորոգված եկեղեցու վրայի արձանագրությունները վրացատառ են՝ պայմանավորված եկեղեցում վրացերեն ժամերգություններով և հոգևորականության ազգությամբ վրացի լինելով։ Սակայն վրացատառ արձանագրությունների կողքին մենք հանդիպում ենք հայատառ թվագրումներ, որոնք վկայում են գյուղի բնակչության հայկական լինելու վերաբերյալ։ Քանի որ չկար քաղկեդոնական հայկական պատրիարքություն որպես այդպիսին, հետևաբար Իշխանի թեմը դարձել է վրացական եկեղեցու թեմերից մեկը։ Եկեղեցին որոշ ուսումնասիրողների կարծիքով ի սկզբանե եղել է զվարթնոցատիպ, հետագայում վերականգնման /վերանորոգման/ ժամանակ դարձել խաչաձև հիմքով կառույց։ Այսօր հայագիտության մեջ տիրապետող կարծիքի համաձայն, Իշխանը ի սկզբանե եղել է խաչաձև հիմքով և կենտրոնագմբեթ։
 
== Արտաքին հղումներ ==