«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
== Երկրակեղևի առաջացումը և զարգացումը ==
Երկրակեղևն անցել է առաջացման ռւ զարգացման երկարատև ժամանակաշրջան և կրել մեծ փոփոխություններ։ Քարոլորտում ամենահին ապարների բացարձակ հասակը մոտ 3,5 միլիարդ [[տարի]] է։ Դրանից առաջ՝ մոտ 1—1,5 միլիարդ տարիների ընթացքում, առաջացել է երկրակեղևը։ Այդ ընթացքում առաջացած [[բյուրեղ]]ային կարծր, փոխակերպված ապարներն այժմ մերկանում են հնագույն պլատֆորմների տարբեր մասերում։ ԱրխհյանԱրխեյան և պրոտերոզոյան դարաշրջաններում վերջնականապես ձևավորվում են Երկրի հնագույն պլատֆորմները, որոնցից են Արևելաեվրոպականը ([[Ռուսական]]), [[Սիբիր]]ականը, Չինականը, Հնդկականը, [[Արաբ]]ականը, [[Հյուսիս]]ամերիկյանը, [[Հարավ]]ամերիկյանը, [[Աֆրիկա]]կանը, Ավստրալականը և [[Անտարկտիկա]]կանը։ Սրանց հիմքում տարածվում են բյուրեղային կարծր ապարները, որոնց վրա նստած են հորիզոնական տեղադրված նստվածքային հզոր շերտախմբերը։ Պաշհոզոյան դարաշրջանից սկսած երկրակեղևում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների հետևանքով հին պլատֆորմների շուրջը գտնվող գեոսինկլինալային ավազաններում ընթանում են ուժեղ ծալքագոյացումներ, հրաբխային երևույթներ՝ առաջացնելով լեռնային համակարգեր, լեռնաշղթաներ։ Հետագայում դրանք հողմնահարվում են, քայքայվում, համահարթեցվում։ Պալեոզոյի վերջում Երկրի վրա ձևավորվում է երկու խոշոր մայրցամաք.
 
* [[Լավրասիա]]ն՝ հյուսիսային կիսագնդում,
Անանուն մասնակից