«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
'''Գավգամելայի ճակատամարտը''' տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ու [[Դարեհ III]] [[Աքեմենյան]]ի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք [[Էրբիլ]], [[Իրաք]], [[Տիգրիս|Տիգրիս գետի]] մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը [[Աքեմենյան պետություն|Պարսկաստանի տերության]] դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։
 
Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի]]) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: [[Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս|Կուրցիուս Ռուֆուսը]] հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական ձախաջ թևում էին նաև [[Մեծ Հայք|Մեծ]] ու [[Փոքր Հայք]]ի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։
 
Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։