«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
'''Տնտեսագիտություն''', [[Հասարակական գիտություններ|հասարակական գիտություն]], որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, [[աշխատանք]]ի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։
 
[[Քաղաքատնտեսություն|Քաղաքատնտեսության]] հետ համատեղ համարվում է հասարակական գիտությունների ողջ համակարգի հիմքը։
 
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտալիստական հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, [[Ադամ Սմիթ|Ա․ Սմիթ]], [[Դավիթ Ռիկարդո|Դ. Ռիկարդո]]), հետազոտելով [[Կապիտալիզմ|կապիտալիստական]] հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։