«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:GDP growth (annualized).png|330px|thumb|աջից|ՀՆԱ աճ]]
'''Տնտեսագիտություն''', [[Հասարակական գիտություններ|հասարակական գիտություն]], որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, [[աշխատանք]]ի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։
 
Քաղաքատնտեսության հետ համատեղ համարվում է հասարակական գիտությունների ողջ համակարգի հիմքը։
[[Պատկեր:Late Medieval Trade Routes.jpg|210px|thumb|ձախից|Առևտրական ճանապարհներ]]
 
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտալիստական հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, [[Ադամ Սմիթ|Ա․ Սմիթ]], [[Դավիթ Ռիկարդո|Դ. Ռիկարդո]]), հետազոտելով [[Կապիտալիզմ|կապիտալիստական]] հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։
 
[[Պատկեր:CBA building.JPG|350px|200px|thumb|աջից|[[Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ|Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը]]]]
 
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ ([[արդյունաբերություն|արդյունաբերության]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]], [[տրանսպորտ]]ի տնտեսություն և այլն)։ [[Գիտատեխնիկական առաջընթաց]]ը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։