«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48.
«Տրիստան և Իզոլդա»-ն վագներյան օպերաներից ամենաինքնատիպն է: Նրանում քիչ են արտաքին գործողությունները, բեմի վրա կատարվող անցուդարձը, այլ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է փորձությունների ենթարկվող երկու կերպարների վրա՝ ցույց տալու համար նրանց անտանելի, ողբերգական ապրումները: Երաժշտությունը, որ հագեցած է զգացմունքայնությամբ ու տառապանքով, կարծես հորդում է չընդհատվող հոսքով, չի բաժանվում առանձին դրվագների: Անչափ մեծ է նվագախմբի հոգեբանական դերը, քանզի կորպարների հոգեկան ապրումները բացահայտելու գործում պակաս կարևոր չէ, քան վոկալ բաժինները: Օպերայի ամբողջ տրամադրությունը որոշվում է նվագախմբի մուտքերով. այստեղ շարունակաբար միմյանց են հաջորդում կարճ մոտիվները՝ երբեմն տխուր, երբեմն խանդավառ, միշտ լարված, կրակոտ, ոչ մի տեղ հանգիստ չառնող: Նվագախմբի մուտքերն անմիջական են և իսկույն մտնում են երաժշտության հունի մեջ հենց առաջին գործողությունից: Այդ մուտքերի մոտիվները թափանցում են նվագախմբային կառուցվածքի մեջ առաջին գործողությունում՝ բացահայտելով Տրիստանի և Իզոլդայի հոգեկան վիճակները: Նրանց հակադրվում են վոկալ դրվագները՝ ծառայելով իրբև ֆոն հոգեբանական դրամայի: Այդպիսին է առաջին գործողությունը բացող երիտասարդ նավաստու երգը («Նայում եմ մայրամուտին»), որ հնչում է հեռվից՝ առանց նվագակցության: Աշխույժ է, առնական ու հեգնական Կուրվենալի «Դե ուրեմն ասա Իզոլդային» երգը, որ տարրալուծվում է երգչախմբի կատարման մեջ: Հերոսուհու գլխավոր բնութագիրն ամփոփվում է նրա երկար պատմության մեջ՝ «Ծովի ալիքներով լողում է նավակը դեպի իռլանդական խութերը». այստեղ տիրում է անհանգիստ ու կարկամ տրամադրություն: Նման տրամադրություն է նկատելի նաև Տրիստանի և Իզոլդայի «Եվ ի՞նչ եք դուք հրամայում» երկխոսության սկզբում, որի վերջում արդեն ի հայտ է գալիս սիրո խանդավառությունը:
 
==Աղբյուրներ==
"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.
 
{{Վագների ստեղծագործություններ}}