«Հեղուկ խմոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Кляр» էջը թարգմանելիս
 
Տող 1.
[[Պատկեր:Batter_for_pancakes.jpg|մինի|Պատրաստի հեղուկ խմոր]]
'''Հեղուկ խմոր''', որոշ կերակուրների պատրաստման համար նախատեսված խմորի տեսակ, որի մեջ թաթախում են սնունդը այն տապակելուց առաջ: Այն պատրաստելու  համար խառնում են [[Ալյուր|ալյուրը]] <nowiki/>[[Ձու|ձվի]] հետ և կաթ կամ այլ հեղուկ են ավելացնում մինչև խյուսաձև կազմություն ստանալը: 
 
Հեղուկ խմորի հիմնական բաղադրիչներն են ալյուրը, ձուն (երբեմն [[սոդա]] են ավելացնում): Հաճախ որոշակի համ տալու համար հեղուկ խմորին ավելացնում են <nowiki/>[[Խմորասնկեր|խմորիչ]]: Ցանկալի կազմություն ստանալու համար ավելացնում են կաթ կամ ավելի հազվադեպ ջուր: Հաճախ մսային կամ ձկնային ուտեստների պատրաստման ժամանակ կաթի տեղը ավելացնում են [[գարեջուր]]: Ստացված կիսահեղուկ խառնուրդի մեջ թաթախում են սնունդի կտորները և տապակում ձեթի մեջ, ինչի արդյունքում ուտեստը գեղեցիկ և ախորժալի կեղևով է պատվում:
 
Հեղուկ խմորի գլխավոր ցուցանիշը նրա մածուցիկությունն է: Կախված պատրաստվող կերակուրից և կեղևի ցանկալի հաստությունըհաստությունից հեղուկ խմորը  կարող է լինել համեմատած ավելի թանձր կամ ավելի ջրալի: Մածուցիկության աստիճանը որոշելու համար հեղուկ խմորի մեջ գդալ են թաթախում և հետևում, թե ինչքան արագ է նրանից հոսում հեղուկը:
 
Հեղուկ խմորը լինում է քաղցր, անալի, աղի: Որոշակի համ տալու համար նրա մեջ կարող են ավելացնել տարբեր համեմունքներ, կանաչեղեն:
Տող 13.
 
== Նշումներ ==
[[Ֆրանսերեն]] հեղուկ խմորը կոչվում է pâte à frire՝ այսինքն «տապակելու համար խմոր», [[անգլերեն]] batter՝ բառացիորեն «խառնուրդ»
{{reflist|group="прим."}}
 
== Հղումներ ==