«Մարիամ Մագդաղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը փոփոխում է․: th:มารีย์มักดาลา; cosmetic changes
Տող 16.
# Անառակ կնոջ հետ, որը Սիմոն Փարիսեցու տանը լվաց Հիսուսի ոտքերը մեռոնով:
 
Այս կերպով Մագդաղենացին, նույնացվելով այս կերպարների հետ, ձեռք է բերել ապաշխարհող անառակի գծեր: Նրա գլխավոր ատրիբուտներից մեկը անուշահոտություններով լի տարան է: Այս ավանդույթի համաձայն Մագդաղենացին վաստակում էր անառակությամբ, և միայն Քրիստոսին հանդիպելուց հետո նա թողնում է այն, որից հետո Բեթանիայում լվանում է նրա ոտքերը մեռոնով և չորացնում իր մազերով: Նա ներկա է եղել Խաչելությանը և այլն, որից հետո այժմյան Ֆրանսիայի տարածքում ապրել է միանձնուհու կյանքով:
 
20-րդ դարում կաթոլիկ եկեղեցին, ձգտելով ուղղել մեկնաբանման հնարավոր սխալները, մեղմացնում է ձևակերպումները` 1969թ ռեֆորմից հետո նա Մագդաղենացուն արդեն չի համարում «ապաշխարհող»: Բայց չնայած դրան նրա` որպես ապաշխարհող մեղսագործի զանգվածային գիտակցական ըմբռնումը, որ ձևավորվել էր դարերի ընթացքում, շնորհիվ մեծ թվով արվեստի գործերի ազդեցությանը, մնում է անփոփոխ:
 
Բյուզանդական գրականության մեջ պատմվում է այն մասին, որ Խաչելությունից որոշ ժամանակ անց Մագդաղենացին սբ. կույս Մարիամի հետ ուղևորվում է [[Եփեսոս]]` [[Հովհաննես Աստվածաբան]]ի մոտ և օգնում է նրան իր աշխատանքներում: Հարկ է նշել, որ Մագդաղենացու մասին ամենաշատ տեղեկությունները հաղորդել է հենց Հովհաննես Ավետարանիչը: Ենթադրվում է, որ Մագդաղենացին ավետում էր Հռոմում, ինչի մասին է վկայում Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղերձում Մագդաղենացու անվան հիշատակման փաստը: Հավանաբար նրա հենց այս ճանապարհորդության կապակցությամբ է ի հայտ եկել Մարիա Մագդաղենացու հետ կապված Զատկի մասին առասպելը: Ըստ առասպելի, երբ Մարիան եկավ կայսր [[Տիբերիոս]]ի մոտ և հայտնեց Քրիստոսի հարություն առնելու լուրը, ապա կայսրը ասաց, որ դա նույնքան անհնար է, որքան այն, որ այդ հավի ձուն կդառնա կարմիր, և այդ խոսքերից հետո այդ ձուն, որ նա բռնել էր դարձավ կարմիր գույնի:
Տող 29.
 
Բեթանիայի Մարիայի և Մարիա Մագդաղենացու նույնացման անուղղակի վկայությունը առաջին անգամ հանդիպում է սուրբ
Իպպոլիտ Հռոմեացու «Երգ երգոցների մեկնության» մեջ, որտեղ նշվում է, որ առաջինները, ում հայտնվել է Հիսուսը եղել են Մարիան և Մարֆան: Խոսքը հավանաբար Ղազարողի քույրերի մասին է: Ավետարանչական պատմվածքներում Հիսուսին օծող բոլոր կանանց նույնացումները Մագդաղենացու հետ, վերջնականապես առաջ է բերվել Հռոմի պապ Գրիգոր Մեծի կողմից 591թ:
 
Արևմտաեվրոպական ապոկրիֆյան առասպելներում տրվում են մանրամասներ Մագդաղենացու մասին, օինակ, նրա ծնողների անունները` Սիր և Եվխարիա: Երբեմն պատմվում է, որ Մագդաղենացին հարսնացուն է եղել Հովհան Աստվածաբանի, վերջինս էլ սակայն մերժել է այդ ամուսնությունը Աստծուն ծառայելու համար:
Տող 48.
Մարիայի ավետարանում պատմվում է Լեվիի խոսքերը [[Պետրոս առաքյալ]]ին, որտեղ նա քննադատում է Պետրոսին նրա համար, որ Պետրոսը, հակադրվելով ուսուցչին, շարունակում էր մեղադրել Մարիային, և որ եթե տերը գտել է նրան արժանի, ուրեմն իրենք ևս պետք է դա ընդունեն:
 
Ոտնալվայի սյուժեն արևմտաեվրոպական արվեստ մտավ որպես Մարիա Մագդաղենացու սրբանկարչության կարևոր մի մաս: Մագդաղենացին պատկերվում էր սքանչելի կնոջ, անառակի կերպարանքով, ճոխ հագուստներով և շքեղ ծամերով: Նա համբուրում է Փրկչի ոտքերը և թրջում է արցունքներով: Այս սյուժեն հանդիպում է մանրանկարչության, հաստոցային գեղանկարչության մեջ, գրավյուրաներում, գոբելենում, վիտրաժներում: Այս սյուժեով նկարել են Ռուբենսը, Պուսսենը և այլոք:
«Մարիայից ավետարանը» ապոկրիֆյան տեքստը ղպտերեն լեզվով գտնվել է 1896թ Կահիրեում դոկտոր Ռայնխարդի կողմից, բայց առաջին անգամ հրատարակվել է 1955թ: «Մարիայի ավետարանը» մանուսկրիպտի միակ օրինկակը գտնվել է Ախմիմի ձեռագրերում, բացակայում են 1-6 և 11-14 էջերը:
 
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի կանայք]]
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի անձինք]]
[[Կատեգորիա:Քրիստոնյա սրբեր]]
 
[[af:Maria Magdalena]]
Տող 99 ⟶ 101՝
[[sv:Maria från Magdala]]
[[ta:மகதலா மரியா]]
[[th:แมรี แม็กมารีย์มักดาเลนลา]]
[[tl:Maria Magdalena]]
[[tr:Mecdelli Meryem]]