«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| Վիքիպահեստ =
}}
'''Շավարշ Քոչարյան''' ([[ապրիլի 3]], [[1948]], [[Երևան]]), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ [[ՀՀ Արտաքին Գործերի նախարար|ՀՀ Արտաքին գործերի նախարարի]] տեղակալ։
 
== Կենսագրություն ==
Շավարշ Քոչարյանը ծնվել է 1948 թ., ապրիլի 3-ին ք. Երևանում։ 1971 թ. ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1975 թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ։ 1977 թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ։
 
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]], [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], [[Գերմանիա]], [[Ֆրանսիա]]) գյուտերի։
 
=== Աշխատանքային գործունեությունը ===
*1976 - 1981 թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող։
*1981 - 1990 թթ. աշխատել է Երևանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ։
*1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է [[ՀՀ Ազգային Ժողով|ՀՀ Ազգային Ժողովի]] պատգամավոր։
*1990 - 1995 թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ։
*1992 - 1995 թթ. և 1999 - 2003 թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
229 966

edits