«Ղպտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Հետ է շրջվում 2704156 խմբագրումը, որի հեղինակն է՝ 83.149.48.139 (քննարկում) մասնակիցը
Տող 31.
'''Ղպտիներ''' ({{lang-el|αιγυπτος}}-ից - եգիպտացի, [[ղպտիերեն]]` <span lang="cop-Copt" xml։ lang="cop-Copt" style="font-size:125%;font-family:'Arial Coptic', 'New Athena Unicode', 'MPH 2B Damase', 'Quivira', 'Analecta';">ⲟⲩⲢⲉⲙ̀ⲛⲭⲏⲙⲓ ̀ⲛ̀Ⲭⲣⲏⲥⲧⲓ̀ⲁⲛⲟⲥ</span> {{lang-ar|قبط}}, հոգնակի {{lang-ar2|أقباط}}), [[եգիպտոս|եգիպտացի]] քրիստոնյաներ, ովքեր կազմում են [[Եգիպտոս]]ի բնակչության 10%-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է [[Քրիստոնեություն]]` [[Ղպտի ուղղափառ եկեղեցի]], որը պատկանում է [[Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներ]]ի դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։
 
«ՂպտիԵգիպտոս» անվանումն առաջացել է Եգիպտոս«Ղպտի» տեղանվան աղավաղումից։ Ղպտիները բնակվում են հիմնականում քաղաքներում՝ [[Ասյութ]], [[Ախմիմ]], [[Կահիրե]] և այլն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև [[Սուդան]]ում, [[Իսրայել]]ում, [[Հորդանան]]ում, [[Իրաք]]ում, [[Քուվեյթ]]ում, [[Թուրքիա]]յում։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։
 
II - III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև 7-րդ դ․)։ 7-րդ դարում Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղպտիները բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն ղպտիների նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտեսական ճնշման հետևանքով ղպտիների թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց ղպտիների մշակույթը։ 12-րդ դարում ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), ղպտիները դարձան արաբախոս։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղպտիներ» էջից