«Անժելյուս (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկար}}
'''«Անժելյուս»''' ({{lang-fr|L’Angélus}}), [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] գեղանկարիչ, բարբիզոնյան դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող [[Ժան Ֆրանսուա Միլլե|Ժան Ֆրանսուա Միլլեի]] վրձնին պատկանող նկարներից: ԿտավըՅուղաներկով կտավը ստեղծվել է [[1857]]-ից [[1859]] թվականներն ընկած ժամանակահատվածում: Այսօր «Անժելյուս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] մայրաքաղաք [[Փարիզ|Փարիզի]] [[Օրսե թանգարան|Օրսե թանգարանում]]<ref>[http://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?no_cache=1&nnumid=000345&cHash=e2e2221b05 Werksnotizen zu RF 1877] auf der Webseite des Musée d’Orsay.</ref>:
 
== Պատմություն ==
«Անժելյուս» ստեղծագործությունը պատվիրել է [[Ամերիկացիներ|ամերիկացի]] նկարիչ Թոմաս Էփլթոնը, ով հիացել էր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող «<nowiki/>[[Հասկեր հավաքողները]]<nowiki/>» կտավով:
 
Աշխատանքն իր անվանումը ստացել է կաթոլիկ «Angelus Domini» աղոթքի առաջին բառից, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստծո հրեշտակ»: Այս աղթքը [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] հավատացյալները արտասանում են օրական երեք անգամ: Էփլթոնը անհայտ հանգամանքներում չի գնում նկարը, չնայած, որ պատվիրատուն նա էր: Երկու տարի նկարի ստեղծումից հետո Միլլեն նկարը հանում է վաճառքի: [[1860]] թվականի վերջերին «Անժելյուս» ստեղծագործությունը վաճառվեց, որի համար վճարեցին ընդամենը հազար [[Ֆրանսիական ֆրանկ|ֆրանկ]] գումար:
 
== Նկարագիր ==
Ժան Ֆրանսուա Միլլեն «Անժելյուս» ստեղծագործության մեջ պատկերել է գյուղացու և նրա կնոջը՝ մայրամուտի պահին: Նրանք կանգնած դիրքով են պատկերված: Գլուխները խոնարհած են, քանի որ հորիզոնում պատկերված Շալի եկեղեցու զանգակատնից լսում են զանգերի ղողանջը. նրանք աղոթում են երեկոյան աղոթքը: Ոտքերի մոտ կարտոֆիլի զամբյուղ է զետեղված: Նկարի պարզությունն ու բարեպաշտական մթնոլորտը հիացրել են հանդիսատեսին: Շուտով գրեթե ամեն մի ֆրանսիացու տանը հայտնվեց այս կտավի վերատպությունը: [[1889]] թվականին, երբ «Անժելյուս» ստեղծագործությունը կրկին հանվեց վաճառքի, դրան տիրելու համար պայքարեցին ամերիկյան առևտրային կոնսորցիումն ու ֆրանսիացի մեկենաս Անտուան Պրուստը, ով կտավը ցանկանում էր նվիրել [[Լուվր|Լուվրին]]: Արդյունքում, կտավը գնեց ամերիկյան կողմը և Միլլեին վճարեցին այդ ժամանակների համար ռեկորդային գումար՝ 580 000 ֆրանկ: Նկարը պատրաստում են օվկիանոսային ճամփորդության: Սակայն, մի քանի շաբաթ անց, Լուվրին նվիրված ամսագրի հրատարակչին՝ Ալֆրեդ Շոշարուին հաջողվում է համոզել և վերագնել կտավը 800 000 ֆրանկով: Հասարակությունը այս արարքը որակեց որպես ազգասիրական ժեստ՝ իսկական քաղաքացուն հարիր: Համաձայն մեկենասի կտակի, «Անժելյուս» ստեղծագործությունը պիտի Լուվրում մնա մինչև [[1909]] թվականը: Այսօր Ժան Ֆրանսուա Միլլեի վրձնին պատկանող նկարը զարդարում է փարիզյան Օրսե թանգարանի սրահներից մեկը:
 
== Հետազոտություններ ==
«Անժելյուս» ստեղծագործության մեծ սիրահարն էր [[Իսպանացիներ|իսպանացի]] նկարիչ, [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիզմի]] վարպես [[Սալվադոր Դալի|Սալվադոր Դալին]]<ref>[http://americamagazine.org/content/all-things/angelus-work Schneider, Nathan. "The Angelus at Work", ''America'', March 24, 2015]</ref>: Վերջինիս սովորոծսովորած դպրոցի դասասենյակի պատին փակցրած էր Միլլեի հենց այս ստեղծագործությունը: Նա այնքան է տարվում այս նկարով, որ սեփական կտավն է ստեղծում՝ սյուրռեալիզմի ոճով: Դալիին հատկապես հետաքրքրում էր աղոթող գյուղացիների չափազանց մեծ թախիծը: Նա դիմեց Լուվրի ղեկավարությանը և խնդրեց, որպեսզի կտավի [[Ռենտգենագրություն|ռենտգեն]] հետազոտություն անցկացնեն: Նրա խնդրանքը չմերժեցին: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ամուսնական զույգը կարտոֆիլի բերքի համար չի աղոթում, այլ փոքր երեխայի թաղման համար, որը նկարված էր կարտոֆիլի զամբյուղի փոխարեն: Այսպիսով, նկարում պատկերված գյուղացիների անասելի տրտմության պատճառը բացահայտվեց:
 
== Գրականություն ==