«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
== Անկում ==
1375 թվականին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Ստեղծված հասարակական-քաղաքական ճըգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին։ Չնայած դրան, 14-րդ դարի կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել։ Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը։ 14-րդ դարում կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Աարգիս Պիծակը։ Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնակետը։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը։ Երկրից հեռացել են նաե մանրանկարիչ վարպետները։ Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր)։
 
==XIV դ. Կիլիկիայի մանրանկարչությունը==
 
Հայ մարանկարչությունը 12-րդ դարի վերջին քառորդում և հատկապես 13-րդ դարում մեծ վերելք ապրեց։ Դրան խթանեց Հայաստանում ստեղծված տնտեսական, քաղաքական նպաստավոր պայմանները և հատկապես Կիլիկյան հայկական պետության ամրապնդումն ու զարգացումը։